Բաժիններ՝

Արտահանման աճը շարունակում է դանդաղել

2017 թվականի հունիսին Հայաստանի արտահանումը կազմել է 199.4 մլն դոլար։ 2017 թվականի հունիսի համեմատ արտահանման աճը կազմել է 6.7%։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Վիճակագրական կոմիտեից։

Ինչպես տեսնում եք գծապատկերում, ամսական կտրվածքով արտահանման աճը գնալով դանդաղում է։ Այս տարվա հունվարին՝ նախորդ տարվա հունվար համեմատ, արտահանումն աճել էր 40%-ով։ Հաջորդ ամիսներին արտահանման աճը գնալով դանդաղեց և ապրիլին հասավ 10.5%-ի։

Մայիսին արտահանման աճը կրկին արագացավ՝ մինչև 20.6%, սակայն հունիսին կրկին նվազեց մինչև 6.7%, որը ամենացածր ցուցանիշն է վերջին 1.5 տարիների ընթացքում։

Արտահանման աճի դանդաղումը պայմանավորված է հիմնականում պղնձի միջազգային գների անկմամբ և Հայաստանում հանքադյունաբերական արտադրանքի ծավալների նվազմամբ։

Ներմուծման աճը տարվա առաջին ամիսներին նույնպես դանդաղել է, սակայն ինչպես տեսնում եք, հունիսին ներմուծման աճը 3 անգամ բարձր է արտահանման աճից՝ 20.8%։

Այս ամիսների դինամիկայի արդյունքում՝ կիսամյակի կտրվածքով ունենք արտաքին առևտրի այսպիսի պատկեր. արտահանումը 2018 թվականի հունվար-հունիսին կազմել է 1 մլրդ 165.2 մլն դոլար (հավելաճը նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ՝ 20%), ներմուծումը 2018 թվականի հունվար-հունիսին կազմել է 2 մլրդ 310.9 մլն դոլար (աճը նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ՝ 33.9%):

Ընդհանուր առևտրաշրջանառության ծավալը 2018 թվականի առաջին կիսամյակում կազմել է 3 մլրդ 476.1 մլն դոլար, որը 28.9%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։

Արտաքին առևտրի հաշվեկշիռն առաջին կիսամյակի արդյունքներով բացասական է՝ – 1 մլրդ 145.7 մլն դոլարի չափով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս