«Չեմ կարծում՝ Նիկոլ Փաշինյանն ավելորդ անգամ կգնա ռուսներին կարմիր բան ցույց տալու». Կարեն Քոչարյան

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը գտնում է՝ առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միայնակ կմասնակցի: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Երևանի ավագանու ընտրությունների մասին՝ Կ. Քոչարյանը նշեց, որ անհասկանալի կլինի, որ հիմա ՔՊ-ն «Ելքով» մասնակցի այդ ընտրություններին, իսկ խորհրդարանականին՝ միայնակ:

«Էդմոն Մարուքյանը և Արամ Սարգսյանն ընդգծված արևմտամետներ են ու չեն հրաժարվելու դրանից, ու չեմ կարծում՝ Նիկոլ Փաշինյանն ավելորդ անգամ կգնա ռուսներին կարմիր բան ցույց տալու, եթե գնա «Ելքով», կստացվի՝ գնում են ընդգծված արևմտամետներով, ու ռուսների հետ բանակցությունները ջուրը կլցվի: Այլ բան է, որ ԱԺ ընտրություններից հետո մյուս երկու ուժերի հետ իշխանական կոալիցիա կազմեն, դա այլ խնդիր է»,- նշեց քաղտեխնոլոգը:

Կ. Քոչարյանը գտնում է՝ ՔՊ-ն «Ելքո՞»վ կգնա խորհրդարանական ընտրություններին, թե՞ առանձին, միևնույն է, կհաղթի, ու դա պայմանավորված կլինի Նիկոլ Փաշինյանով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031