Բաժիններ՝

«Մեզ չլսեցին, և դա մեծ հարված եղավ Սևանի համար». Կարինե Դանիելյան

Բնապահպաններն ահազանգում են Սևանա լճի մամռակալման վտանգի մասին: Սեւանա լիճը 1964 թվականից պարբերաբար մամռակալել է, ինչը խոսում է այն մասին, որ լճում սկսվել են ճահճացման գործընթացներ: Այս մասին լրագրողներ հետ զրույցում ասաց բնապահպան Կարինե Դանիելյանը:

«Սա շատ լուրջ ահազանգ է բոլորիս համար: Լճում մամռակալման դեպքեր եղել են, բայց ես ոչ մի անգամ Սևանն այս վիճակում չեմ տեսել: Պետք է հասկանալ, որ դա միայն էկոլոգիական խնդիր չէ: Այդ պարագայում մենք չենք կարողանա լիճն օգտագործել նույնիսկ այլ նպատակներ համար»,- ասաց նա:

Բանախոսի ասաց երբ 2012 թվականին Սեւանա լճի մակարդակն իջեցվում էր, բնապահպաններն ահազանգել են` հայտնելով, որ վտանգների մասին:

«Մեզ չլսեցին և դա մեծ հարված եղավ Սևանի համար: Հիմա լճի միակ փրկությունը ջրի մակարդակի անհապաղ բարձրացումն է: Լուրերը, որոնք շրջանառվում են 6 մետրի մասին, գալիս են խորհրդային տարիներից: Դա նվազագույն շեմն է, որպեսզի լճում չդադարեցվեն ինքնամաքրման գործընթացները»,- ընդգծեց նա:

Բնապահպանի խոսքով` լիճը վերականգնելու համար հարկավոր է մաքրման կայաններ կառուցել եւ ոչ միայն:

«Մենք պետք է Սևան թափվող գետերի ջրի մաքրությանը ուշադրություն դարձնենք: Այն ջրերը, որոնք բերում ենք, օգուտի փոխարեն վնաս են տալիս: Առաջանում են բիոգեն նյութեր, որոնք նպաստում են ջրիմուռների բազմացմանը: Բացի այս, ջրի մակարդակի անընդհատ բարձրացում-իջեցումը նույնպես խանգարում է լճի մաքրման գործընթացին: Այս օրերին օդի բարձր ջերմաստիճանը ևս նպաստեց առկա խնդիրների սրմանը»,-նշեց նա:

Միեւնույն ժամանակ, Կարինե Դանիելյանը ուրախությամբ ընդգծեց, որ այս խնդիրների հետեւանքով ձկնաշխարհը չի վնասվել: «Մամռակալման գործընթացները տեղի են ունենում ափամերձ շրջաններում և այն վայրերում, որտեղ ջուրը չի շարժվում: Իսկ ձկները կարողացել են խույս տալ: Բացի այդ, հիդրոէկոլոգիայի կենտրոնից հայտնում են, որ կարծես թե ջրիմուռները սկսել են վերանալ: 10-ը օրից, երևի, բարենպաստ վիճակ կունենանք»,- հավելեց բանախոսը:

Ջրի բացթողումների վերաբերյալ Կարինե Դանիելյանն ասաց. «Միշտ վեճի մեջ ենք եղել գյուղատնտեսությամբ զբաղվող անձանց հետ: Իմ կարծիքով, դա ճիշտ մոտեցում չի լինի և լճին կրկնակի վնաս կհասցվի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս