«Ցավոք, խոշոր սխալ ենք թույլ տվել՝ կապված Խաչատուրովի հետ: Մի փոքր կարելի էր սպասել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Գագիկ Հարությունյանը:
«Քաղաքականության մեջ արդեն կա նախադեպը, երբ կարելի է ուժով հեղաշրջում իրականացնել, իսկ ո՞վ ասաց, որ այդ նախադեպից ապագայում չեն օգտվի անհատներ և քաղաքական ուժեր»,- ընդգծեց Սամվել Նիկոյանը։
«Պատկերացրեք՝ ասեն, որ մինչև ապրիլի 1-ն անալգինը դեղ է, դրանից հետո՝ տրակտոր: Նման բան ո՞նց կլինի: Հիմա մենք առաջարկում ենք, որ 4-րդ կետը, համաձայն որի՝ մեքենան դիտարկվում է որպես անսարքություն, կառավարության որոշմամբ ուժը կորցրած ճանաչեն»:
«Կարծում եմ` իրատեսական չի լինի նշել, որ մինչ կարգավորումը Իրանը պատրաստ կլինի նման քայլերի, քանի որ դա լի է տարածաշրջանային վտանգներով, որից Իրանը խուսափում է: Որքան էլ դժվար է, Իրանը ձգտում է հավասարակշռություն պահպանել Հայաստանի և Ադրբեջանի միջև, քանի որ Ադրբեջանի հետ Իրանը լուրջ խնդիրներ ունի»:
Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին զարմացրել է այն հանգամանքը, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի դռնփակ նիստից հետո Բելառուսում Ադրբեջանի դեսպանին պատմել է դռնփակ ֆորմատում տեղի ունեցած նիստի մասին:
«Վերջին ամիսներին Հայաստանն ու Եվրամիությունը համագործակցության հարցում աղքատիկ արդյունք են ունեցել»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց գերմանացի քաղաքագետ Սյուզան Ստյուարտը
ՀԱԿ վարչության անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը կարծում է, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերության հարկային չարաշահումների հետ կապված ՊԵԿ-ի բացահայտումները կարող են գազի սակագնի ամբողջական պատմության բացահայտման սկիզբ լինել:
168.am-ը Սերգեյ Բագրատյանից փորձեց ճշտել, թե ի՞նչ փուլում են աշխատանքները: Նա նշեց, որ հրավիրված մասնագետն օրերս հանդիպել է Վրաստանի կառավարության որոշ անդամների հետ, որոնք տվել են սկզբունքային համաձայնություն։
Հարցին, թե երեխաների հայրն այցելո՞ւմ է նրանց, Լիլիթ Գորգինյանը պատասխանեց, որ երեխաներն ի սկզբանե հայր չեն ունեցել, և մայրը հրաժարվել է որևէ մարդու տվյալներ ասել։
«Ես չեմ ուզում որևէ խորհուրդ տալ քաղաքական ուժերին, բայց չէի ցանկանա, որ որևէ քաղաքական ուժ Արցախում իրականացնի Հայաստանի տեսանկյունից ներքաղաքական պրոցես»:
«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության անդամներն արդեն հայտնել են, որ պատրաստվում են Արցախում հիմնադրել քույր կուսակցություն, և այդ նպատակով նոյեմբերի 17-ին ավտոերթով մեկնելու են Արցախ՝ կուսակցության ծրագրերը ներկայացնելու և համագումար անցկացնելու համար։
Վլադիմիր Լենինը հայտարարում էր, որ այնպիսի պետություն պետք է ստեղծի, որտեղ խոհարարները կկարողանան երկիր կառավարել։ Մեր կառավարության անդամներն ունեն բարձր կրթություն, աշխատանքային որոշակի փորձ։
«Էս 6 ամսվա ընթացքում մենք տեսանք և՛ Վեհարանի գրավման փորձեր, և՛ Վեհափառի նկատմամբ ոտնձգություն, և՛ աղանդավորության քարոզ, և՛ գոմիկության քարոզ»:
«Ն. Փաշինյանն ինձ պատասխանեց, թե՝ կարծում եք «ներդումներն անկողնու տակ դրված ինչ-որ բա՞ն է, որ վերցնեմ ու բերեմ»։ Ոչ, պարոն վարչապետ, «անկողնու տակ դրած գումար չէ», դրա համար պետք է որ ապահովեիր որոշակի միջավայր, որը կնպաստեր, որպեսզի ներդրողներ գային Հայաստան»։
Տնտեսական շաբաթվա ամենացնցող ու ամենահակասական տեղեկատվությունները վերաբերում են էներգետիկայի ոլորտին: Նոյեմբերի 14-17-ին Երևանում անցկացվում է «Էներգետիկայի շաբաթ 2018» միջոցառումը:
««Բարգավաճին» իշխանական ռեսուրսն ինչի՞ է պետք: «Բարգավաճն» այնքան ռեսուրս ունի, որ իրեն որևէ մեկի գրպանը պե՞տք է: Պարոն Ծառուկյանի առկայության պայմաններում ինչ-որ մեկին պե՞տք է դա: Ինչի՞ մասին է խոսքը»:
Իշխանությունը չպետք է վախենա համարձակ փոփոխությունների գնալ, որովհետև դա է միակ ելքը: Հակառակ դեպքում՝ մեր տնտեսությունը շարունակելու է «սահել դանակի շեղբի վրայով», որտեղ ամեն պահի կարող է վնասվել և սայթաքել ցած:
Արդեն 2020 թվականի հունվարի 1-ից առաջարկվում է վերանայել 301 և ավել ձիաուժ ունեցող մեքենաներից շրջակա միջավայր արտանետումների համար բնապահպանական հարկի դրույքաչափը՝ մեկ ձիաուժի համար ներկայումս նախատեսված 50 դրամի փոխարեն սահմանելով 150 դրամ։
Նոյեմբերի 15-ին, առանց նախապես որևէ հայտարարության, Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, համաձայն որի՝ առաջիկա տարիներին առաջարկվում է եկամտային հարկի դրույքաչափերի և ֆիզիկական անձանց հարկային բեռի նվազեցմանը զուգահեռ աստիճանաբար վերականգնել կուտակային կենսաթոշակային հատկացումների պետական բյուջեի և քաղաքացիների մասնակցության հավասարության սկզբունքը:
«Առանց ընդդիմության նույնիսկ այս անցումային փուլը չի կարող արդյունքներ տալ, առողջ քաղաքական կյանքի համար հարկավոր են հակակշիռներ, և կարելի է ասել, որ նախորդ իշխանությունը կարող է լինել նման ընդդիմություն»:
ՀՀ վճռաբեկ դատարանը քիչ առաջ հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների և ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի վճռաբեկ բողոքների վերաբերյալ որոշումը:
ՀՀ վճռաբեկ դատարանը քննում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների և ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի վճռաբեկ բողոքները՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը վերացնելու՝ ՀՀ վերաքննիչ դատարանի որոշման դեմ:
Հ. Թադևոսյանը ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց գազի սակագնի բարձրացումը կամ նվազումը, միայն նկատեց, որ, եթե մարդը ցանկանում է լավ շոր գնել, ապա այցելում է լավ խանութներ։
«Այդ պահին հայտվեցին Լևոն Տեր-Պետրոսյանի անդամներն ու արգելեցին երթ անել և ասացին, որ իրենք ուրիշ որոշում ունեն։ Այդ ժամանակ ես Աֆյանին ու Գիզիրյանին ասացի, որ խոսակցությունը շարունակեն նրանց հետ»։
Երբ դատավոր Պետրոս Մակյանը փորձել է պարզել ամբաստանյալների վերաբերմունքը համաներման վերաբերյալ, թե արդյո՞ք ընդունում են այն, Սմբատ Բարսեղյանը բավականին վրդովված արձագանքել է. «Ներողն ո՞վ ա է. Նիկոլ Փաշինյան կոչեցյա՞լը: Փաշինյանը պաշտոնների ա նշանակում եսիմ ում, ովքեր ոչ մաքուր անցյալ ունեն: Թող մի հատ էդ վերանայի»:
Ազգային ժողովի լիագումար նիստում ընթանում է «2019 թվականի պետական բյուջեի մասին օրենքի» նախագծի քննարկումները, որը մեկնարկեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ծրագրային ելույթով:
«Այս փուլում ամեն ինչ հասկանալի չի եղել, սխալներ ևս եղել են, դժգոհություններ Հայաստանի ներսում ևս կան: Գուցե դրանք պայմանավորված են այն փուլով, որում Հայաստանն էր, ՀՀ իշխանությունների փորձի բացակայությամբ»:
«ՊԵԿ-ի կողմից արված ID քարտերը (հանրային ծառայությունների համարանիշ) կուտակային դարձնելու առաջարկը քայլ է դեպի ստվերի բացահայտումը: Այս փուլում այն կարող է որոշակի արդյունքներ տալ, բայց միայն այդ բաղադրիչով հույս ունենալ, որ զանգվածաբար թե՛ վաճառողները, թե՛ գնորդները դուրս կգան ստվերից, կտրոններ կպահանջեն ու կստանան, հնարավոր չէ»:
168.am-ի հետ զրույցում տնտեսագետ Թադևոս Ավետիսյանն անդրադառնալով պետական կենսաթոշակների հետ կապված Մանե Թանդիլյանի նոր առաջարկին, նկատեց, որ կողմ է սոցիալական ցանկացած վճարի չափի բարձրացմանը՝ նպաստների, կենսաթոշակների, քանի որ պետության կողմից տրվող պետական վճարները շատ ցածր են և չեն ծառայում իրենց նպատակին։
«Եթե մեր մշակույթը պետք է կորցնենք, և ժողովուրդն ընկնի նման մշակութային ճահիճի մեջ, ինչո՞ւ ենք բանակ պահում, որ ի՞նչը պահեն, այս ա՞ղբը»։