Բավականին տարածված մի խոսք կա՝ կա սուտ, ավելի մեծ սուտ և վիճակագրություն։
«Դիկտատուրա», «խոսքի ազատության սահմանափակում», «հեղափոխական տրիբունալներ», «դուչե», «ֆյուրեր» և այլն՝ սրանք մասն են այն արձագանքի, որը հնչեց ի պատասխան Նիկոլ Փաշինյանի վերջին ելույթի` այդ ելույթը քննադատողների կողմից:
2016 թվականին ձեռնարկատիրության գործունեությամբ զբաղվող կազմակերպությունների կողմից ստեղծված ավելացված արժեքը կազմել է 2 տրլն 38.5 մլրդ դրամ, որը ՀՆԱ-ի 40.2%-ն է։
Երևանակենտրոն մուսուլմանական իշխանության (ուշ շրջանում՝ խանության) ձևավորմանը զուգահեռ՝ մյուս կարևոր իրադարձությունը, որը նախասահմանում է, կանխում է Արարատյան դաշտը որպես կենտրոն ունեցող այսօրվա Հայաստանը, Ամենայն Հայոց կաթողիկոսի գահի տեղափոխումն է Կիլիկիայից Էջմիածնի վանք, որը տեղի ունեցավ 1441 թ.-ին:
«Այցի կոնկրետ արդյունքներ չեմ տեսնում, ընդամենն այդ այցը բավարարում է տեղի ղեկավարների հավակնությունները, որ կանցլերն է եկել, դա ոչ ամեն օր է տեղի ունենում»։
Պաշտպանի խոսքով՝ Մ.Գրիգորյանին մեղսագրվող «յուրացման» ժամանակ նա գտնվել է Արցախում. «Իրեն ոչ ոք, ոչ մի ֆիզիկական, իրավաբանական կամ պաշտոնատար անձ երբևիցե որևիցե գույք չի վստահել, որ դրանից հետո էլ անգամ իրավասու կամ իրավազոր լիներ՝ որևէ քննչական մարմին քննարկեր»:
Անդրադառնալով նրան, որ Մերկելի Վրաստան այցի արդյունքներով 250 մլն եվրոյի պայմանագիր է ստորագրվել, իսկ Հայաստանում դեռ նոր օրակարգ պետք է մշակվի, Ս.Գրիգորյանը նշեց, որ Փաշինյանի կառավարությունը, պարզ է, չէր հասցնի ծրագրեր մշակել, բայց պետք է հասնել նրան, որ շատ կոնկրետ ծրագրեր իրականացվեն և՛ ԵՄ-ի, և՛ Գերմանիայի հետ։
Օգոստոսի սկզբից կառավարությունում ակտիվ քննարկվում են Հարկային օրենսգրքի փոփոխությունները։ Տարբեր գերատեսչությունների ու ոլորտի մասնագետների հետ կազմակերպվել են բազմաթիվ հանդիպումներ, իսկ վերջին հանդիպմանն էլ ներկա է եղել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վրացի քաղաքագետ Գելա Վասաձեի խոսքով՝ Հայաստան նրա այցելության օրակարգն առաջին հերթին ճանաչողական է։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այսօր Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ անդրադարձավ Բաքվի կողմից գերմանացի պատգամավորի մուտքն Ադրբեջան արգելելու փաստին:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ այցելել է Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք է մատուցել զոհերի հիշատակին՝ ըստ իրենց կողմից ընդունված բանաձևի:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի համատեղ ասուլիսը: Գերմանիայի կանցլերը պաշտոնական այցով Երևան է ժամանել օգոստոսի 24-ին՝ Վրաստան կատարած այցից հետո:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ժամանեց Երևան: Քիչ առաջ Անգելա Մերկելի ինքնաթիռը վայրէջք կատարեց «Զվարթնոց» օդանավակայանում: Գերմանիայի կանցլերին օդանավակայանում դիմավորեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հայաստանում եղել է իշխանափոխություն, Հանրապետական խմբակցության օժանդակությամբ, որը չգնաց երկպառակության, չգնաց բախումների և ցնցումների ճանապարհով, ընտրվել է նոր վարչապետ, որի անունը Նիկոլ Փաշինյան է»:
ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները նախատեսում են վճռաբեկ բողոքը ներկայացնել մինչև այս ամսվա վերջ, երբ ավարտվում է բողոքի բերման 15-օրյա ժամկետը։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում նշեց Ռ.Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը։
Հայաստանի գլխավոր սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի պնդմամբ՝ արտագաղթի հիմնական պատճառը աշխատատեղերի բացակայությունն ու գործազրկությունն է:
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հերքում է լուրերը, թե սուպերմարկետները շարունակում են գյուղմթերք վաճառել առանց ԱԱՀ-ի։
Այսօր կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ստվերային գյուղատնտեսության մասին, որ կան չգրանցված այգիներ։ Սակայն գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը կառավարության նիստից հետո չբացահայտեց, թե ովքեր են ստվերային այգիների տերերը։
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ներկայացրեց Հարկային օրենսգրքի փոփոխությունների հիմնական ուղղությունները և հատատեց, որ սեպտեմբերին ՀՕ-ի վերաբերյալ կառավարությունը կունենա միասնական դիրքորոշում, ու այս տարի նախագիծը կմտնի ԱԺ:
Նրա խոսքով՝ բուռն քննարկումների արդյունքում ակնհայտ դարձավ, որ կա որոշակի ռեալ ռիսկ, որ կարող է գյուղատնտեսության համար բավականին փակուղային իրավիճակ ստեղծվել, որը կառավարության համար կրկնակի փակուղային է:
«Ես չգիտեմ՝ նա ինչ է ուզեցել ասել դրանով, բայց վերջին շրջանում Փաշինյանն ուզում է ընգծել, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները լավն են, թեև իրականում դա այդպես չէ և որոշակի լարվածություն կա»,- ասաց փորձագետը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության պաշտոնավարման 100 օրվան նվիրված հանրահավաքի ժամանակ երևանցիներին կոչ արեց Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ քվեարկել քաղաքապետի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Հայկ Մարությանի օգտին։
«Սա փոքր ծավալի պայմանագիր է, և, ըստ էության, ՀՀ-ում արտադրվելու են զինատեսակներ, ոչ թե դրանք ձեռք են բերվելու Ռուսաստանից։ Այս առումով, կարծում եմ, պատժամիջոցների հետ խնդիր չենք ունենա»,- ասաց նա։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի համոզմամբ՝ երկրորդ երեխայի ծննդի դեպքում պետության կողմից 50 հազար դրամի փոխարեն 150 հազար դրամ հատկացնելու որոշումը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար:
«Ես ոչ մեկին ճնշումների չեմ ենթարկում, ես բոլորին կոչ եմ անում ուղղակի հաշվի նստել ժողովրդի կարծիքի ու տեսակետի հետ»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի վերջին հայտարարությանը։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհուրդ է տալիս ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքականություն վերադառնալու վերաբերյալ հարցնել ժողովրդի կարծիքը:
«Ինչո՞ւ ենք մենք այդ մասին խոսում հիմա, որովհետև կան իրավիճակներ, երբ իրավապահ մարմինները զեկուցում են, որ մարդկանց հաշիվների վրա կան միլիոնավոր դոլարներ»:
«Պետք է հասնենք նրան, որ ժողովրդի կամքը կատարվի, բայց նաև պետք է հասնենք այն գիտակցության, որ ժողովուրդը չպետք է այնպիսի ցանկություններ ունենա, որոնք դուրս են իրավական երկիր դառնալու ճանապարհից»։
«Վարչապետի արած հայտարարությունը կրում է զուտ քաղաքական բնույթ, և համապատասխան լսարանի էր ուղղված, լսարան ասելով՝ նկատի ունեմ հանրահավաքի մասնակիցներին»:
«Նաիրիտ գործարան» ՓԲ ընկերության սնանկության կառավարիչ Կարեն Ասատրյանն ամեն կերպ խոչընդոտում է «Եվրոպական միություն-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն» հոլդինգի մասնագետներին՝ տեխնիկական աուդիտ անցկացնել գործարանում։