Բաժիններ՝

Վարդան Մինասյանը կրկին գլխավորեց Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը կրկին կգլխավորի Վարդան Մինասյանը: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Ապրիլի 10-ին ՀՖՖ շտաբ-բնակարանում կայացավ ՀՖՖ Գործկոմի հերթական նիստը: Օրակարգային հարցերի թվում էր Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի նշանակման հարցը:

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն առաջարկեց քննարկել Վարդան Մինասյանի թեկնածությունը:

Գործկոմի անդամները միաձայն կողմ արտահայտվեցին ներկայացված թեկնածության վերաբերյալ և Վարդան Մինասյանը հաստատվեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում:

Միևնույն ժամանակ Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ հաստատվեց Արմեն Գյուլբուդաղյանցը: Գործկոմի նիստում քննարկվեցին նաև այլ ընթացիկ հարցեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30