Սեյրան Օհանյանը կասկածյալից դարձավ մեղադրյալ

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին «Ձորա ՀԷԿ» ՓԲԸ-ի քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարքի՝ առանձնապես խոշոր չափերի վատնում կատարելու համար: 168.am-ի հետ զրույցում ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանն ասաց, որ  Սեյրան Օհանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Հիշեցնենք, որ մարտի 2-ին հայտնի դարձավ, որ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ներգրավվել է որպես կասկածյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարք` առանձնապես խոշոր չափերի` 1,046,400,000 ՀՀ դրամ արժողությամբ գույքի վատնում կատարելու կասկածանքով:

Երեկ լրագրողների հետ զրույցում Սեյրան Օհանյանն ասել էր, որ ինքն այս գործի հետ որևէ առնչություն չունի և չի ընդունում իրեն մեղսագրվող,  այն ժամանակ,  դեռևս, կասկածանքը:

Տեսանյութեր

Լրահոս