«2018թ. ապրիլի Նիկոլը մեռել է, չկա, կա հողատու, դավաճան, հայրենիքը ծախած մի Նիկոլ». Գեղամ Մանուկյան

«2018թ. ապրիլի Նիկոլը մեռել է, չկա, կա հողատու, կա դավաճան, կա հայրենիքը ծախած, հայրենազրկած, հազարավոր, տասնյակ հազարավոր մեր քաղաքացիներին անտուն, անտեր, անհայրենիք դարձրած, Արցախը խլած մի Նիկոլ, որ այսօր փորձում է նորից թատրոն խաղալ»,- Բաղրամյան պողոտայում կազմակերպված հանրահավաքի ժամանակ ասաց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը:

Նա վստահություն հայտնեց, որ Հանրապետության հրապարակ գնացած մարդկանցից շատերը բերվել են այն պաշտոնյաների, համայնքապետերի, մարզպետների կողմից, որոնք, նրա խոսքով՝ ծառայում են նեռին, թուրքին, դավաճանին. «Եվ դրանք մի օր տեղ չեն ունենալու, հարևան չեն ունենալու, որ ամենավատ պահին անգամ դուռը բացեն, չեն ունենալու ոչինչ մեր երկրում, որովհետև միայն թուրքը կարող է մեր բանակի, մեր բանակի հրամանատարական կազմի դեմ ելնել»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031