Զելենսկին հայտարարել է «Դրուժբա» խողովակաշարի վերանորոգման ավարտի մասին

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ «Դրուժբա» խողովակաշարի վնասված հատվածի վերանորոգումն ավարտվել է.  այս մասին Վոլոդիմիր Զելենսկին նշել է իր Telegram ալիքում կատարած գրառման մեջ՝ հավելելով, որ նավթի հոսքը խողովակաշարով կարող է վերսկսվել։

Ավելի վաղ՝ Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչ Պաուլա Պինյուն ասել է, որ Եվրահանձնաժողովն Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուց սպասում է հայտարարության մոտ ժամանակներս «Դրուժբա» խողովակաշարով ռուսական նավթի մատակարարումների վերսկսման մասին։

Նրա խոսքով՝ դա անհրաժեշտ է Կիևին 90 միլիարդ եվրոյի ֆինանսավորման համար, որի վրա վետո են դրել Հունգարիան և Սլովակիան։Հունվարի 27-ին Ուկրաինան դադարեցրել է իր տարածքով ռուսական  նավթի մատակարարումները «Դրուժբա» խողովակաշարով դեպի Հունգարիա և Սլովակիա՝ նշելով, որ նավթամուղը վնասվել է ռուսական ավիահարվածների հետևանքով։

Հունգարիան և Սլովակիան արգելափակել են Կիևին 90 միլիարդ եվրո վարկի տրամադրումը և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը՝ պահանջելով նախ վերսկսել «Դրուժբա»-ի աշխատանքը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930