
Հրանտ Բագրատյանը բացատրում է, թե ինչ ցույց տվեցին Սոչիի բանակցությունները

Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սոչիի բանակցությունները ցույց տվեցին, որ Արցախի հարցը առկախվում է, իսկ միջանցքի մասին խոսք լինել չի կարող։
Պուտինը նշեց, որ կա Լեռնային Ղարաբաղի հարց և այն պետք է լուծել։ Ի տարբերություն արևմտյան տարբերակի, երբ Արցախը մնում է Ադրբեջանի կազմում, խաղաղապահ ուժերը հանվում են։
Միջանցքի հարցով Արևմուտքը լռում է։
Հիշեցնեմ, որ ՆՓ-ը իր թերթում գրել էր, որ Ռուսաստանը միջանցքի հիմնական շահառուն է։
Պարզվեց, մեղմ ասած, իրականությանը չի համապատասխանում։ Զատուլինը ճիշտ էր»։