Դատախազությունն ապրում է իր պատմության ամենաքաղաքականացված ժամանակաշրջանը, վերածվել է պարզապես «նիկոլադուքյանի». Րաֆֆի Ասլանյան

Փաստաբան, Երևան քաղաքի նախկին դատախազ Րաֆֆի Ասլանյանը գրում է. ««Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» ՀԿ-ն հրապարակել է հանրության ընկալման ցուցանիշները դատախազության վերաբերյալ, մասնավորապես հարցված քաղաքացիների 60 տոկոսն այն կարծիքին են, որ ՀՀ դատախազությունը լիովին կամ մասամբ կոռմպացված է։ Փաստաբանական գործունեությանս արդյունքում համոզմունք ունեմ, որ դատախազությունն առհասարակ կոռմպացված չէ, ինչը ՀՀ գլխավոր դատախազի, ցավոք, միակ առավելությունն է, իհարկե՝ նրա զուտ տեսական գրագիտությունը չհաշված։ Իսկ հանրային ընկալումը հակառակի մասին է, քանի որ դատախազությունն ապրում է իր պատմության ամենաքաղաքականացված ժամանակաշրջանը, վերածվել է պարզապես «նիկոլադուքյանի», ինչի պատճառով ձևավորված համատարած դիլետանտիզմն ու անգրագիտությունն արդեն սահմաններ չեն ճանաչում, իսկ եզակի գրագետ, աշխատասեր դատախազները, հատկապես ինքնուրույնությունից զրկված լինելով, չեն կարողանում քաղաքացու ընկալումներում եղանակ փոխել»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930