
Դավիթ Տոնոյան կմնա կալանքի տակ

ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել է հրթիռների գործով անցնող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու մասին դիմումը: Այս մասին 168.am-ին հայտնեց Դավիթ Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը՝ նշելով, որ դիմելու են Վճռաբեկ դատարան:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հակակոռուպցիոն դատարանը մերժել էր ՀՀ պաշտպանության նախկին նախարարին կալանքից ազատ արձակել 35 միլիոն դրամ արժեքով նրա բնակարանի գրավադրման դիմաց: