
Ջազի միջազգային օրվա առթիվ օպերային թատրոնն առցանց կցուցադրի Էլլա Ֆիցջերալդին նվիրված համերգ

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը Ջազի միջազգային օրը՝ ապրիլի 30-ին, առցանց կներկայացնի լեգենդար երգչուհի Էլլա Ֆիցջերալդի 100-ամյակին նվիրված համերգի տեսաձայնագրությունը:
Համերգային երեկոն տեղի է ունեցել 2017 թվականի մայիսի 24-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայիև բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
Երեկոն նախաձեռնել էին «Կոնստանտին Օրբելյան» հիմնադրամը, հայտնի ջազմեն Վահագն Հայրապետյանը և օպերային թատրոնը:
Այն ժամանակ համերգի հատուկ հյուրը ամերիկացի հայտնի ջազ երգչուհի Մարջորի Բարնսն էր, որը հանդես եկավ Վահագն Հայրապետյանի, «Սանկտ-Պետերբուրգ» ջազ-կվարտետի և օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ:
Դիրիժորը թատրոնի գեղարվեստական ղեկավար,
ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանն է: