
ABBA-ն պատրաստվում է հինգ նոր երգ թողարկել 2021 թվականին

Շվեդական ABBA երաժշտական խումբը պլանավորում է հաջորդ տարի հին նոր երգ թողարկել: Այդ մասին հաղորդել է բրիտանական The Independent թերթը՝ վկայակոչելով Ջոֆ Լլոյդին, որը հարցազրույց է վարել Բյոռն Ուլվեուսի՝ կոլեկտիվի մասնակիցներից մեկի հետ:
Նրա խոսքով՝ կոմպոզիցիաներն արդեն ձայնագրված են եւ պետք է թողարվեին 2019 թվականին, սակայն թողարկումը չի կայացել տեխնիկական բարդությունների եւ կորոնավիրուսի՝ սկսված համավարակի պատճառով:
Ինչպես նշում է հրատարակությունը, ABBA-ի վերջին ստուդիական ալբոմը թողարկվել թ 1982 թվականին, իսկ չհրատարակված թրեքները հետագայում թողարակվել են 1993 եւ 1994 թվականներին:
ABBA քառյակն ստեղծվել է 1972 թվականին Բյոռն Ուլվեուսի, Բեննի Անդերսոնի, Ագնետա Ֆելթսքոգի եւ Անի Ֆրիդ Լինգսթադի կողմից:
Իր գոյության տասը տարվա ընթացքում խումբը թողարկել է ութ ալբոմ, կոլեկտիվի երգերի բազամաթիվ ժողովածուներ թողարվում են նաեւ մինչ օրս: «Մամմա Միա» (Mamma Mia!, 2008) մյուզիքլը, որի հիմքում ABBA-ի երգերն են, դիտել է ավելի քան 60 միլիոն մարդ աշխարհի հարյուրավոր թատրոններում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: