Բաժիններ՝

«Բյուրեղապակյա դղյակ» բալետային ներկայացումը կցուցադրվի վիրտուալ տիրույթում

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը հուլիսի 17-ին՝ ժամը 20:00-ին, առցանց կցուցադրի ժամանակակից կոմպոզիտոր Ալեքսեյ Շորի «Բյուրեղապակյա դղյակ» մուլտիժանր բալետային ներկայացումը:

Արվեստասերներն այն կարող են դիտել օպերային թատրոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում: Տեսաձայնագրությունը հասանելի կլինի 24 ժամ։

Ներկայացումը նախաձեռնել և կազմակերպել է «Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը», որի տնօրենը Կոնստանտին Իշխանովն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս