«Կարմեն-սյուիտ» բալետային ներկայացումը կցուցադրվի առցանց հարթակում
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն արվեստասերներին հնարավորություն կտա առցանց դիտելու Ժորժ Բիզեի և Ռոդիոն Շչեդրինի «Կարմենսյուիտ» բալետային ներկայացումը:
Բեմադրությունը թատրոնի «Ֆեյսբուքի» պաշտոնական էջում կներկայացվի հուլիսի 24-ին՝ ժամը 20։00-ին: Տեսաձայնագրությունը հասանելի կլինի 24 ժամ։
Բալետային ներկայացան մեջ Կարմենի դերակատարն է ՀՀ վաստակավոր արտիստուհի Մերի Հովհաննիսյանը, Խոսեին մարմնավորել է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուբեն Մուրադյանը, Էսկամիլիոյի դերում Հայկ Քյուրջյանն է, իսկ սպան՝ Անդրանիկ Աբովյանը:
Բեմադրիչը ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Գրիգորյանն է, դիրիժորը՝ Հարություն Արզումանյանը:
«Կարմեն» բալետային ներկայացումն առաջին անգամ բեմադրվել է 1845 թվականին «Կարմեն և տորեադոր» անվանմամբ: Այն ներկայացվել է Մադրիդի «Տեատրո դել սիրկո» թատրոնում:
Սյուժետային գծի հիմքը երիտասարդ զինվորի՝ Խոսեի ազատ, անզուսպ և ինքնազոհ սերն է, որը հանուն գեղեցկուհի գնչուհու՝ ամեն ինչից առավել իր սեփական ազատությունը կարևորող Կարմենի դարձել էր դասալիք և մաքսանենգ: Կարմենը, հրապուրված լինելով տորեադորով, մահանում է սիրելիի ձեռքով, որը նրան սպանում է խանդից: