Երկու տարվա դադարից հետո Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան թատրոնի դերասանները Երևանում կրկին բեմ են բարձրացել։ 2023 թվականին Արցախի բռնի տեղահանվելուց հետո թատրոնի անձնակազմը կարողացավ Երևանում 1-2 անգամ ներկայացումով հանդես գալ, որից հետո ստեղծագործելը նրանց համար դարձավ անհնարին, քանի որ չունեին հիմնական տարածք։
Ռուդաքի հիմնադրամը Թեհրանի սիմֆոնիկ նվագախմբի հետ համատեղ ներկայացրել է «Սիմուրղի երկիրը» երկուօրյա լայնամասշտաբ համերգաշարը, որը համախմբել էր միջազգային ճանաչում ունեցող երաժիշտների ու ժամանակակից իրանական կոմպոզիտորների ստեղծագործությունները։
Դեկտեմբերի 20–ին, ժամը 19։00 Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում CINEMA MEDLEY-ն հայտնի սաունդթրեքներ են՝ սիմֆոնիկ նվագախմբի, երգեհոնի, հայտնի աստղերի և մենակատարների կատարմամբ։ Ավելի քան 800,000 հիացած հանդիսատես արդեն եղել են շոուին, իսկ համերգի առցանց հեռարձակումն ունեցել է ավելի քան 1 միլիարդ դիտում ։ Այս նոր, ժամանակակից սիմֆոնիկ շոուի ձևաչափի անմոռանալի հույզերը սպասում են ձեզ։ Հանս […]
Թուրքիայի արևելյան հատվածում գտնվող Դիարբեքիրի նահանգապետ Մուրադ Զորլուօղլուն այցելել է շուրջ 500 տարվա պատմություն ունեցող հայկական Սուրբ Սարգիս ուղղափառ եկեղեցի՝ ծանոթանալու տեղում ընթացող շինաշխատանքներին:
Հետազոտողները ենթադրում են, որ Յազլովեցի հայ արհեստավորները փորագրված զարդանախշեր են ստեղծել նաև տեղի եկեղեցու և հին ամրոցի դարպասների համար։
Ամփոփվել են 2026 թվականի Վենետիկի 61-րդ միջազգային բիենալեին մասնակցելու նպատակով հայկական տաղավարի համադրողի և արվեստագետների ընտրության մրցույթի արդյունքները։ Այս մասին հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։
Վանի պատմական շինությունները շարունակում են մնալ կործանման վտանգի առաջ։ Քաղաքի հայկական մշակութային ժառանգության մեծ մասը տարիների անտարբերության և անխնամության պատճառով հայտնվել է անմխիթար վիճակում է։
«Կրթության վիճակը շատ վատ է. ընդհանրապես սովորելու ցանկություն չունեն»,- 168TV-ի «Ռանդևու» հաղորդման ժամանակ ասաց դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը՝ անդրադառնալով երիտասարդ սերնդի մոտիվացիայի խնդրին։
«Ուրեմն ի՞նչ է ստացվում՝ 90-ականներից մինչև օրս զոհված տղաները հանուն ոչնչի՞ են զոհվել, այս ամենը սո՞ւտ էր, այս 35 տարին սո՞ւտ էր, Առաքել։ Լևոնը զոհվել է հանուն ոչնչի՞, հա՞։ Հիմա կասես՝ ձեր ուժը ձեր միասնության մեջ է, բայց այդ միասնությունը դրսևորվում է միայն ճոխ քեֆերի ժամանակ, սահմանին կանգնած զինվորի կենացը խմելով, ու երբ այդ տղաներից մեկն իր կյանքն է տալիս հողի համար, նույն պահին սեղաններ են գցում ու ճոխ քեֆ անում։
«Լևոն Ջավախյանը ժամանակակից արձակի խիղճն է, իսկ վաղը կլինի նրա պարծանքը»… Գրում եմ, էլի, հլա տեսնեմ՝ վաղը պարծենալու տեղ կունենա՞մ… Ավաղ, ուշ, շատ ավելի ուշ հասկացա, որ էս կյանքում կարևորը գրող դառնալու մարմաջը չէր և ոչ էլ մեծ գրող դառնալը։ Կյանքում շատ ավելի կարևոր բաներ կան։ Բայց ինձ համար, գոնե հիմա, կարևորը Մարդն է, պարզապես Մարդ լինելը։ Գրականությունը իմ մտորումներում, սոսկ, ճանապարհ է։ Եվ դեռ երկար է ձգվելու այդ ճամփան` դեպի Մարդը, մինչև իսկական Մարդուն հասնելը…
«Ներկայացումը հնարավոր չէ 2 բառով ասել, թե ինչի մասին է, այն պետք է տեսնել։ Բայց կարող եմ ասել, քանի որ Արա Երնջակյանի դրամատուրգիան մեր ամբողջ տարեգրությունն է՝ իր ողջ ստեղծագործական ուղու մեջ, ներկայացումը մեր, հասարակության մեջ եղած բոլոր սոցիալական շերտերի մասին է։ Հետևաբար՝ տարեգրության մեջ ներառված բոլոր տեսակի իրադարձությունները, երևույթները, վերելքներն ու անկումներն ամբողջությամբ ներկայացվում է 1,5-2 ժամվա ընթացքում։ Այսպես ասեմ՝ հանդիսատեսը մասն է դառնում մի տոնակատարության, որը մենք անելու ենք ներկայացման մեջ»,- նշեց Սենիկ Բարսեղյանը։
Հայ մեծանուն բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի բանաստեղծությունները հանգրվանել են Վարդապետի տանը։ Կոմիտասի անվան տուն-թանգարանում նորովի են հնչում բանաստեղծուհու ստեղծագործությունները՝ կամեմված Կոմետասի հնչյուններով։
168.am-ի զրուցակիցը մեդիանախագծերի մենեջեր, պրոդյուսեր Նվեր Ղազարյանն է, ով 15 տարուց ավելի հայկական մեդիատիրույթում իրականացրել է տարբեր հեռուստանախագծեր, որոնք մշտապես եղել են հեռուստադիտողների ուշադրության կենտրոնում.
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել ակտիվ երկխոսությունն ու համագործակցությունը՝ նպատակ ունենալով խորացնել Հայաստանի և ՅՈւՆԵՍԿՕ-ի
Ադրբեջանական թելեգրամյան որոշ ալիքներ լուսանկարներ են տարածել օկուպացված Արցախի Մարտունի քաղաքից
«Օրորոցայինն այն միակ ֆորմատն է, որը մեզ թույլ է տալիս երազել։ Եվ այսպես մենք որոշեցինք մեր մեծագույն կոմպոզիտորների մեղեդիները վերաձևակերպել, վերատրանսֆորմացնել՝ դարձնելով օրորոցային։ Օրորոցայիններն այն կոմունիկացիայի եղանակն են, որը մենք ունենք երեխաների հետ»,- նշել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։
Շոուն ստեղծվել է հատուկ Tashir Arena-ի համար այնպես, որ օգտագործվեն նոր բեմի բոլոր տեխնիկական հնարավորությունները. շարժական հարթակները, ժամանակակից լուսային և ձայնային համակարգերը, մուլտիմեդիա պրոյեկցիաներն ու մեխանիկական էֆեկտները ստեղծում են հանդիսատեսի լիակատար ներգրավվածություն ներկայացման աշխարհում:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության վերահսկողությամբ շարունակվում են Սանահինի վանքի հարավարևելյան հուշարձանախմբի (Սբ Հարություն, Սբ Հակոբ եկեղեցիներ, դամբարան-մատուռ-տապանատուն Զաքարյան իշխանների, դամբարան Արղության-Երկայնաբազուկների) ամրակայման, նորոգման, վերականգնման և տարածքի բարեկարգման աշխատանքները:
Հնագիտության և ազգագրության ինստիտուտի և Գերմանիայի Մյունստերի համալսարանի հնագետների արշավախումբը Հայաստանի անտիկ շրջանի մայրաքաղաք Արտաշատում բացահայտել է Հայաստանի՝ առ այսօր հայտնի ամենահին եկեղեցու հիմնապատերը
Հայաստանի Հանրապետության ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի և Գերմանիայի Մյունստերի համալսարանի հնագետների արշավախումբը Հայաստանի անտիկ շրջանի մայրաքաղաք Արտաշատում բացահայտել է Հայաստանի՝ մինչև այսօր հայտնի ամենահին եկեղեցու հիմնապատերը։ Եկեղեցին գտնվել է Հին Արտաշատի 17-րդ բլրի արևելյան լանջին և զբաղեցնում է մոտ 1000 քմ մակերես։
Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը և «Գրին Ռոք» հիմնադրամը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ հանուն Դիլիջանի կայուն մշակութային զարգացման։
Հեռուստասերիալը, որը ներշնչված է Աբգարի կյանքից, պատմում է մի երիտասարդ հայ-ճապոնացի կնոջ ինքնաճանաչման ճանապարհորդության մասին, որը բացահայտում է Աբգարի մարդասիրական մնայուն ժառանգությունը մինչև մեր օրերը։
Ռուս դերասան Իվան Յանկովսկին խոսել է իր պապիկի՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Օլեգ Յանկովսկու հետ համեմատությունների մասին։
Բերդկունք (Իշխանաց բերդ) ամրոցում հնագիտական պեղումները շարունակվում են։ Աշխատանքներն իրականացվում են պարսպապատի հյուսի-արևելյան հատվածում և հրվանդանի ափամերձ բարձունքում։
Կոմպոզիտոր Շուշան Սարգսյանը (ՇՈՒՇԱՆ) ստեղծել է «Reflections» և «Dialogue» մոնո-օպերաները, որոնք ամերիկյան AFL Music-AFL Productions-ը ներկայացրել է Recording Academy-ի 68-րդ ամենամյա «Գրեմմի» մրցանակաբաշխության (2026 թ.) «Լավագույն ժամանակակից դասական ստեղծագործություն» անվանակարգում։
«Եթե իմ երեխային պետք լինի, հայրենիքի հանդեպ սերը կզոհեմ ու կգնամ»,- 168TV-ի «Ռանդևու» հաղորդման ժամանակ ասաց սիրված դերասանուհի Մարիա Մաթևոսյանը՝ խոսելով իրավիճակից, որ կարող է գալ ժամանակաշրջան, երբ ինքը չկարողանա այլևս գումար վաստակել։
Թանգարանն ունի հատուկ սրահ, որտեղ ցուցադրվում են հաջողված փոխհատուցման օրինակներ՝ ցույց տալով միջազգային համագործակցության կարևորությունը թալանի դեմ պայքարում:
Շարժման անդամները Գյումրիում են:
ՎՏԲ-Հայաստան Բանկի աջակցությամբ Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում կայացավ մաեստրո Վալերի Գերգիևի և Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի համերգը։
Գերգիևի շնորհիվ Մարիինյան թատրոնը դարձել է մասշտաբային համերգա-թատերական համալիր, որն իր նմանը չունի աշխարհում: դ