
Վանաձորի թատրոնում կկայանա «Սովորական հրաշք» ներկայացումը

Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը պատրաստվում է առաջնախաղի։ Մարտի 13-14-ին թատրոնը հանդիսատեսի դատին կհանձնի Եվգենի Շվարցի «Սովորական հրաշք» ներկայացումը։
Շվարցի պիեսը՝ «Սովորական հրաշք»-ը, լիրիկական ստեղծագործություն է՝ նվիրված նրա կնոջը՝ Եկատերինա Զիլբերին։ Պիեսը արտասովոր սիրո մասին է։ Հրաշագործ տանտերը կնոջ հետ սիրո մասին խոսելու համար հեքիաթ է պատմում, որի հերոսները կենդանանում են։ Արջը ժամանակավորապես մարդացել է։
Նա կրկին գազանի կերպարանք կընդունի այն ժամանակ, երբ սիրահարվի և համբուրի արքայադստերը։ Երբ Արջը փորձում է համբուրել նրան, վերջինս փախչում է։ Հերոսների համար «Սովորական»-ը տանտիրոջ պատմած հեքիաթի դիպաշարն է, իսկ «Հրաշք»-ը սերն է, որը կապում է հերոսներին։
Ներկայացման բեմադրությունն ու նկարչական ձևավորումը` Սարգիս Մանուկյանի, երաժշտական ձևավորումը` Արեն Օսիպյանի, լուսային նկարիչ` Աշոտ Գևորգյան, խորեոգրաֆ` Արման Սաքանյան։
Ներկայացման մեջ զբաղված են Արման Կոլոսովը, Ալլա Դարբինյանը, Մարինե Պետրոսյանը, Համլետ Գյուլզադյանը, Վահրամ Խառատյանը, Մարիամ Ղևոնդյանը, Անի Աբրահամյանը, Դավիթ Չուխուրյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Թորոսյանը, Էլֆիկ Զոհրաբյանը, Արման Սաքանյանը, Արմինե Վերմիշյանը, Քրիստինե Ալիխանյանը, Արթուր Պապիկյանը, Հովհաննես Հարությունյանը, Հակոբ Դեմիրճյանը, Արմեն Չարչյանը, Վահե Սիմոնյանը, Գայանե Վարդանյանը, Գայանե Մեսրոպյանը, Արաքսյա Քոչարյանը, Թինա Գալոյանը, Ռիմա Գալստյանը, Երանուհի Առաքելյանն ու ԵԹԿՊ ուսանողներ