Բաժիններ՝

Հայտնի են BAFTA մրցանակի հաղթողները

Կինոյի և հեռուստատեսության բրիտանական ակադեմիան (BAFTA) հայտնել է 78-րդ մրցանակաբաշխության հաղթողներին։

BBC-ն հայտնում է, որ մրցանակաբաշխության ընթացքում ամենաշատ մրցանակների են արժանացել «Կոնկլավ» և «Բրուտալիստը» ֆիլմերը։ Գերմանացի ռեժիսոր Էդվարդ Բերգերի «Կոնկլավ» ֆիլմը 4  մրցանակ է տարել, այդ թվում՝ լավագույն ֆիլմ, լավագույն բրիտանական ֆիլմ, լավագույն ադապտացված սցենար և լավագույն մոնտաժ անվանակարգերում։

Ամերիկացի կինոռեժիսոր Բրեյդի Քորբեթի «Բրուտալիստը» ֆիլմը նույնպես 4 մրցանակի է արժանացել։ Քորբեթը ճանաչվել է լավագույն ռեժիսոր, Էդրիեն Բրոուդին՝ լավագույն դերասան։ Ֆիլմը նաև արժանացել է լավագույն օրիգինալ սաունդթրեք և լավագույն օպերատորական աշխատանք մրցանակներին։

Լավագույն դերասանուհի անվանակարգում հաղթող է ճանաչվել Մայքի Մեդիսոնը՝ «Անորա» ֆիլմում կատարած գլխավոր դերի համար։ Քիրան Քալկինը ճանաչվել է լավագույն երկրորդ պլանի դերասան «Իրական ցավ» ֆիլմում մարմնավորած իր կերպարի համար, իսկ Զոյի Սալդանան «Էմիլիա Պերես» ֆիլմում խաղացած դերի համար ճանաչվել է լավագույն երկրորդ պլանի դերասանուհի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս