«Նախկին ոչ մի նախագահի ժամանակ մեր ազգի գլուխն այսքան կախ չի եղել». Դավիթ Ամալյան

«Ազգային» բառն այլևս չի լինի մշակութային ու կրթական մի շարք օջախների անվան մեջ, քանի որ ԱԺ իշխող՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն օրերս ընդունեց  օրենքի նախագիծ՝ հավանության արժանացնելով Կառավարության առաջարկը՝ «ազգային» բառը մշակութային օջախների անունից հանելու վերաբերյալ։ Ըստ այդ որոշման, «ազգային» բառը կփոխարինվի «համապետական» բառով։

Երգիչ, երգահան, 44-օրյա պատերազմում նահատակված Վարդան Ամալյանի հոր՝ Դավիթ Ամալյանի խոսքով՝ զարմանալու բան չկա, քանի որ ՀՀ օրվա իշխանությունը հաշտ չէ «ազգայինի» հետ։

«Ես Նիկոլի առաջացման օրվանից, այսինքն՝ 1975 թվականի հունիսի 1-ից, իրեն չեմ ճանաչել, բայց հասկացել եմ, որ մի այլանդակություն է առաջացել, որը մեր ժողովրդի «ինտելեկտի» և ինչ-որ բաների շնորհիվ եկավ իշխանության։

2018 թվականի ապրիլի 23-ից ինչ տեղի է ունենում մեր երկրում՝ ոչնչից չեմ զարմանում։ Իմ զարմանքը եղավ այն ժամանակ, երբ իր կողքի 4 հոգին դարձավ մի քանի հազար։ Սա արդեն վատ էր ու չարիք, ուստի ոչնչի վրա չեմ զարմանում։ Ինչի՞ մասին է խոսքը, երբ բառացիորեն մեր երկրում իշխանությունը վարում է ադրբեջանամետ քաղաքականություն։ Այդ «ազգայինն» իրենք վաղուց հանել էին մշակույթից»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Դավիթ Ամալյանը։

Կարդացեք նաև

Նա ընդգծեց՝ իշխանության հեռացման դեմ ուղղված բոլոր ընդվզումներին պատրաստ է մասնակցել ու մասնակցում է այնքան ժամանակ, մինչև չարիքը Հայաստանից հեռացվի։

«Բարդ հարց է խոսել այն մարդկանց մասին, որոնք այս իրավիճակում լռում են, մեծ հաշվով մեծամասնություն կոչվածն այս իշխանության հետ է եղել։ Գուցե այս թանկացումների շնորհիվ մի քիչ շատացել է այն խավը, որն օրվա իշխանությանը չի ընդունում, բայց եթե պետք է թքած ունենան «ազգային» բառի վրա, բայց ոսկու գնի համար դուրս գան պայքարի, ապա այդ մասսան այս Նիկոլին կթողնի, մեկ այլ Նիկոլի կբերի։ Չնայած այս Նիկոլից երկրորդը չի լինում, բաց դե ինչ-որ բլոգերի կրկին կգտնեն»,- հավելեց Դավիթ Ամալյանը։

Դավիթ Ամալյանը նաև նշեց, որ, ցավոք, այսօր «դեմոկրատիա» կոչված քաղցկեղը մեծ փոս է առաջացրել երկրում, նախկին երկրից գրեթե ոչինչ չի թողել։

«Արդեն հոգնել ենք սրանց այլանդակ ու ապուշ մտքերից, թե՝ նախկինները, հա նախկինները, հիմա մեկնաբանություններ չեմ անի, բայց նախկին ոչ մի նախագահի ժամանակ մեր ազգի գլուխն այսքան կախ չի եղել։ Ինքս որևէ մեկին չեմ սիրում փառաբանել, բայց տրամաբանորեն Մարտի 1-ից հետո ես հասկացա, որ ամեն դեպքում պետություն ունենք, որի վրա մի քար դնելն ավելի կարևոր է, քան դրա դեմ բողոքելը։

Հետո, երբ եկան այս աղանդավորները, հասկացա, որ մեր պետությունը հայտնվել է վտանգի տակ։ Ցավոք, ինչպես հասկանում էի, այնպես էլ եղավ։

Բայց հիմա պետք է տխրեցնեմ իրենց, եթե այն ժամանակ մռայլություն էի զգում, ու այդպես էլ եղավ, հիմա լուսավորություն եմ տեսնում, իսկ լուսավորը կսկսվի այն ժամանակ, երբ իրենք հեռացվեն։ Իսկ իրենք անպայման հեռացվելու են, ու մենք արտաքին աշխարհում կգտնենք մեր դաշնակիցներին, բայց դրանք չեն լինելու ո՛չ Թուրքիան, ո՛չ էլ Ադրբեջանը, ինչպես սրանք են անում»,- ընդգծեց Դավիթ Ամալյանը։

Հ.Գ. Հիշեցնենք, որ հունվարի 22-ինԱԺ ՔՊ խմբակցությունը 65 «կողմ», 31 «դեմ» և 1 «ձեռնպահ» ձայներով ընդունեց «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, ըստ որի՝ Հայաստանի Օպերայի և բալետի թատրոնի, պատկերասրահի, գրադարանի և այլ մշակութային կառույցների անվանումներից կհանվի «ազգային» բառը։

Ըստ նախագծի` հայրենական մշակույթի զարգացման գործում մեծ ավանդ ունեցած կառույցների անվանումներում այսուհետև կլինի «համապետական» բառը։

Հիշեցնենք նաև, որ դեռ 2024 թվականի սեպտեմբերի 3-ին էր ՀՀ կառավարությունը առաջարկել մշակութային տարբեր հաստատությունների անվանման մեջ «ազգային» բառը փոխարինել «պետական»-ով։

Հոդված 8․ Օրենքի 26.1-րդ հոդվածի՝

1-ին մասում «ֆիլմարվեստի» բառը փոխարինել «կինոարվեստի», իսկ «Ազգային» բառը «Պետական» բառով։

2-րդ մասի «Ազգային» բառերը փոխարինել «Պետական» բառով։

2-րդ մասի 1-ին կետում «տարածմանը» բառը փոխարինել «տարածումը» բառով։

4-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:

Տեսանյութեր

Լրահոս