![](/banners/BeFunky-design.jpg)
Հայ դերասանների մասնակցությամբ «Անորա»-ն արժանացել է նաև Producers Guild of America Awards-ի գլխավոր մրցանակին
![](https://168.am/wp-content/uploads/2025/02/MixCollage-09-Feb-2025-06-50-PM-8335.jpg)
Լոս Անջելեսում Fairmont Century Plaza-ում փետրվարի 8-ի երեկոյան տեղի է ունեցել Ամերիկայի պրոդյուսերների գիլդիայի 2025 թվականի մրցանակաբաշխությունը (Producers Guild of America Awards), որի գլխավոր մրցանակին արժանացել է «Անորա» ֆիլմը՝ ազգությամբ հայ դերասաններ Կարեն Կարագուլյանի ու Վաչե Թովմասյանի մասնակցությամբ:
Ինչպես տեղեկացնում է Hollywood Reporter-ը, գլխավոր մրցանակին՝ Դերիլ Ֆ. Զանուկի Խաղարկային ֆիլմերի ակնառու ռեժիսուրայի համար մրցանակին հավակնող ֆիլմերից էին «Անորա»-ն, «Բրուտալիստ»-ը, «Բոլորովին անհայտ»-ը, «Կոնկլավ»-ը, «Դյունա. մաս երկրորդ»-ը, «Էմիլիա Պերես»-ը, «Իրական ցավ», «Սեպտեմբերի 5», «Սուբստանցիա» և «Չարը» ֆիլմերը։
«ԿԻնոպոիսկ» հայտնի առցանց կինոթատրոնը գրել է, որ նշված մրցանակը լիամետրաժ կինոյի լավագույն ռեժիսորական աշխատանքի համար այդ մրցանակը տասնամյակներ շարունակ համարվում է նույն կատեգորիայի «Օսկար»-ի հաղթողի կանխատեսումների հուսալի կողմնորոշիչը: