«Քեզ համար, Հայաստան» հոբելյանական համերգով հուլիսի 14-ի երեկոյան Գյումրու «Սև բերդ» ամրոցում ազդարարվեց Գյումրիում Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումների ավարտը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ավելի քան չորս ամիս, քաղաքի բոլոր երաժշտական, մշակութային հաստատություններում տոնական միջոցառումներ էին՝ Ազնավուրի 100-ամյակին նվիրված։
Երևանի 21-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը հատեց եզրագիծը։ Հուլիսի 13-ին Կինոյի տանն անցկացվեց փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը:
14 տարվա տնային կալանքից և ազատազրկումից հետո իրանցի հանրահայտ ռեժիսոր Ջաֆար Փանահին հյուրընկալվել է «Ոսկե ծիրան» 21-րդ միջազգային կինոփառատոնին՝ մեծ տոն նվիրելով Հայաստանի երկրպագուներին։
Ֆիլմի պրոդյուսերը Կարինա Սիմոնյանն է, օպերատորը Սուրեն Թադևոսյանն է, նկարիչներն են Արտյոմ Բաղդասարյանը, Տիգրան Առաքելյանը, կոմպոզիտորն Անդրանիկ Բերբերյանն է, հնչյունային ձևավորողը Տիգրան Կուզիկյանն է, մոնտաժողներ՝ Նարեկ Խաչատրյան, Ալեքսանդր Բաղդասարյան։
«Յուրաքանչյուր տված դրամաշնորհի հետևում ես տեսնում եմ այդ կապերը, որոնք առերևույթ վկայում են այն մասին, որ Կինոկենտրոնը շահ ունի այդտեղ: Ես կարող եմ կասկածներ հայտնել, որ հասկանալով՝ իրենք այլևս չեն տնօրինելու պետական ֆինանսները, իրենք այդ գումարները տվել են այն արտադրողներին, որոնց հետ երկարատև փոխհամագործակցության խնդիր ունեն:
Ակբա բանկի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համագործակցությամբ կայացել է աշխարհահռչակ շանսոնյե, ՀՀ ազգային հերոս Շառլ Ազնավուրի սիրված երգերի երաժշտությունների սիմֆոնիկ կատարումների պրեմիերան՝ նվիրված մեծ վարպետի 100-ամյակին։
«Որևէ մեկս նոր պայմանագիր չենք կնքելու, մեր նախկին ասածները հո ստից բա՞ն չեն։ Մենք ունենք դիրքորոշում, ունենք մեր օջախը, որը, ի դեմս այս իշխանության, փորձում են կուլ տալ՝ քաղաքական դրդապատճառներով։ Մեր միակ աշխատակիցը՝ մաքրուհին, ով համատեղությամբ նաև Սունդուկյան թատրոնում էր աշխատում, միայն նա է գնացել նոր պայմանագիր կնքել, քանի որ նախկինում էլ էր համատեղությամբ այնտեղ աշխատում»,- նշեց Արթուր Սահակյանը։
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեց «Ոսկե ծիրան» 21-րդ միջազգային կինոփառատոնը:
Գրավումը լինում է ոչ միայն տարածքի, այլև արվեստի իմաստով։ Ձեռքները դրել են հայկական գորգերի, խաչքարերի վրա։ Իսկ նրանք, ովքեր ունեն, ասում են՝ հա, դե մեկ է՝ մերն է, ոչինչ։ Ախր գալիս տանում են, ժողովո՛ւրդ, ուշադի՛ր եղեք։ Կամաց-կամաց են անում, համոզելով։ Մեր այս ոչխար հարևանների և մյուս հին ոչխար հարևանների մեջ կա կիրք՝ ունենալ այն, ինչ չունես։ Վիրավորելու համար չեմ ասում, այլ նրա, որ խաշնարած են, չգիտեն՝ ինչ է այգեգործությունը։ Իրենք էլ մեզ ասում են՝ հողագործ։ Համաձայն եմ, թող իրենք մեզ ասեն՝ հողագործ, մենք իրենց՝ ոչխար։
Հուլիսի 3-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում պրեմիերա էր՝ բեմ բարձրացավ ֆրանսահայ թատերական ռեժիսոր և գրող, կինոռեժիսոր, սցենարիստ և կոմպոզիտոր Րաֆֆի Շարտի «Կնոջս անունը Մորիս է» կատակերգությունը՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար Հակոբ Ղազանչյանի բեմադրությամբ։
2023 թվականի սեպտեմբերին Արցախի ամբողջական բռնազավթումից հետո ադրբեջանական կողմը առաջին հերթին ցուցադրաբար ապամոնտաժեց Շուշի քաղաքի մոտ գտնվող հայտնի տանկ-հուշարձանը։
Վերջին շրջանում Ադրբեջանը նպատակային արշավ է սկսել ՀՀ սուվերեն տարածքի դեմ և զանազան մշակութային միջոցառումներով փորձում է «լեգիտիմացնել» տարածքային նկրտումներն ու հայկական մշակութային ժառանգության յուրացման գործընթացին նոր ուղղություններ տալ՝ թիրախավորելով ոչ նյութական ժառանգությունը։
Հուլիսի 4-ին, ժամը 18:00-ին, Գյումրի քաղաքի Շիրազի 22 հասցեում գտնվող ԿԻՆՈՏՈւՆ թանգարանում տեղի կունենա աշխարհահռչակ երգիչ ու կինոդերասան Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված «Շառլ Ազնավուրի կինոաշխարհը» նոր թանգարանային ցուցադրության հանդիսավոր բացումը։ Ցուցադրությունը կազմակերպվել է շատերին հայտնի ալեքսանդրապոլյան շինություններից մեկի բակում, որտեղ նկարահանվել են «Մեր մանկության տանգոն», «Հեղնար աղբյուր», «Ուրախ ավտոբուս» և մյուս կինոնկարները։
Ջոն Չուկասյանն ընդգրկվել է Ֆրեզնոյի երաժշտության փառքի սրահում (Valley Music Hall of Fame)։ Տեղեկությունը հայտնում է «Asbarez»-ը։ «Chookasian Armenian Concert Ensemble»-ի («Չուկասյան» հայկական համերգային համույթ) հիմնադիրն ու տնօրենը նաև տարվա երաժիշտ է ճանաչվել։
Հայաթափումից հետո Ադրբեջանն Արցախում շարունակում է ոչնչացնել հայկական հետքն ու պատմությունը։
Համերգին հետևած ընդունելության ընթացքում դեսպան Մարիամ Գևորգյանը շնորհակալագրերով է պարգևատրել դաշնակահար Հայկ Մելիքյանին և դիրիժոր Ալվարո Հակոբյանին՝ Արամ Խաչատրյանի երաժշտական ժառանգությունն Ուրուգվայում լավագույնս ներկայացնելու համար:
Երևանում հուլիսի 7-14-ը կայանալիք «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն այս տարի չի ունենա բացման արարողության ավանդական կարմիր գորգը։
«168 ժամի» տաղավարում մեկտեղվել են մշակույթի գործիչներ Ժիրայր Դադասյանը, Ռուբեն Հովհաննիսյանը և Կարեն Արիստակեսյանը:
Պրոֆեսիոնալ ժյուրին 1-ին պատվավոր մրցանակը կիսել է հայ արտիստների միջև: Արտիստները նաև ստացել են հատուկ հրավեր՝ մասնակցելու փորձի փոխանակման մի շարք ծրագրերի:
Երևանի մնջախաղի պետական թատրոնի տնօրեն Մանվել Խաչատրյանը նշեց, որ իրենց դերասաններից մասնակցություն չունեն այս ներկայացումներին։
Ֆրանսիայում հրատարակվող «La Voce» իտալերեն ամսագրի թղթակից Մարիո Վեկչիոնեն հոդվածով անդրադարձել է Ռուբեն Էլբակյանի՝ հունիսի 12-ին Փարիզի հանրահայտ Սեն Ռոհ եկեղեցում ունեցած համերգին։
Խնդիրը երկու հարթության մեջ պետք է դիտարկել։ Եթե հոդվածը բարձր վարկանիշ ունեցող հարթակում է տպագրվում, դա մեր կողմից խրախուսվում է։ Այլ ճանապարհ չունենք, պետք է տպագրվենք այդ հանդեսներում։ Առանց այն էլ թանգարաններում աշխատավարձը շատ ցածր է, բայց դրամաշնորհային տարբեր մրցույթների ենք մասնակցում և, որպեսզի կարողանանք այն հաղթել՝ մեզանից պահանջում են միջազգային հարթակներում տպագրած աշխատանքներ։
Մամուլի գրասենյակից նաև նշում են, որ փառատոնի ընթացքում Էգոյանը կարժանանա Փարաջանովյան թալեր մրցանակին՝ կինոյում ունեցած ավանդի համար։
Արցախահայերի հարուստ մշակութային ժառանգության պաշտպանությունն ու պահպանումը ոչ միայն արդարության խնդիր է, այլև էական համաշխարհային մշակութային խճանկարի բազմազանությունն ու հարստությունը պահպանելու հրամայական։
Խումբը նորաստեղծ է, սակայն ելույթներ է ունեցել տարբեր հարթակներում, իսկ Ձիթողցյանի ստուդիայում առաջին անգամ են նվագելու:
Գեղաթերթիկի վրա պատկերված են նաև Երվանդ Քոչարի «Մելամաղձություն» և «Սասունցի Դավիթ» գլխաքանդակ քանդակները:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պաշտոնապես հերքում է Ադրբեջանի տարբեր մեդիահարթակներում տեղ գտած հրապարակումները, թե իբր Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատվող (և ոչ միայն) հատվածներում գտնվող հայկական պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքներն «աղվանական հետքերի» վերացման նպատակ են հետապնդում:
Հայաստանից «Սևծովյան պատմություններ» ծրագրին մասնակցում են Արմեն Հայաստանցին, Անուշ Քոչարյանը։ Վերջինս փաստեց, որ ծրագրի շրջանակում արդեն եղած հանդիպումները տալիս են իրենց արդյունքները։
Թուրքիայի ընտանիքի և սոցիալական ծառայությունների նախարարությունը 1740 գիրք է առանձնացրել՝ որպես «երեխաների բարեկամ»: Այդ գրքերի ցանկում ներառված է պոլսահայ հռչակավոր լուսանկարիչ Արա Գյուլերի «Արա Գյուլեր. լավ լուսանկարիչը կարող է նկարել նույնիսկ կարի մեքենայով» գիրքը։
Հայտնի է Երևանի «Ոսկե ծիրան» հոբելյանական 21-րդ միջազգային կինոփառատոնի լիամետրաժ ֆիլմերի մրցույթի ժյուրիի կազմը։