Բաժիններ՝

Վահագն Հայրապետյան տրիոն երկրպագուներին կներկայանա «Positive» խորագրով համերգով

Վահագն Հայրապետյան տրիոն ապրիլի 28-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կներկայացնի «Positive» խորագրով համերգը: Տրիոյի կազմում ելույթ կունենան Վահագն Հայրապետյանը (դաշնամուր, վոկալ), Խաչատուր Սավզյանը (կոնտրաբաս), Արման Մնացականյանը (հարվածային գործիքներ):

Ջազմեն, կոմպոզիտոր, դաշնակահար, հայ ջազի կենդանի լեգենդ Վահագն Հայրապետյանն արդեն մի քանի տասնամյակ է՝ իր ուրույն տեղն ունի Հայաստանի ջազի պատմության մեջ: Հայրապետյանը տրիոյի կազմով հանդես է եկել աշխարհի տարբեր երկրներում, մասնակցել միջազգային փառատոների և պատվով ներկայացրել հայ ջազարվեստը:

Համերգին հնչելու են օրիգինալ, հեղինակային ստեղծագործություններ և հայկական երաժշտության մշակումներ։ Համերգն անմասն չի մնա նաև իմպրովիզացիոն տարրերից, որոնք ստեղծվելու են հենց տեղում՝ հանդիսատեսի անմիջական մասնակցությամբ։ Հատկանշական է նաև համերգի խորագիրը՝ «Positive»։ Տրիոն ամբողջ երեկոյի ընթացքում դրական լիցքեր է փոխանցելու ունկնդրին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս