Բաժիններ՝

Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվելու «Պարույր Սևակ. «Եռաձայն պատարագ»» պոեմի ներկայացմանը

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ ժամը 19.30-ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվելու «Հայ ազգային ճակատ» հայրենասիրական կազմակերպության կողմից կազմակերպված Պարույր Սևակ «Եռաձայն պատարագ» պոեմի ներկայացմանը: Այս մասին տեղեկացնում են միջոցառման նախաձեռնողները:

Երեկոն նվիրվում է Հայոց մեծ եղեռնի 106-րդ տարելիցին և Սուրբ նահատակների հիշատակին: «Եռաձայն պատարագը» խնկարկում և հարգանքի տուրք է անմեղ զոհերի հիշատակին, որոնք ցեղասպանվեցին 1915-ին հայրենի բնօրրանում:

«Եռաձայն պատարագը» կյանքի է կոչվել «Լույս» հիմնադրամի հովանավորությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս