
Սամսոն Մովսեսյանի «Քրիստոֆեր» ներկայացումը երկու մրցանակի է արժանացել միջազգային փառատոնոմ

Երևանի պետական տիկնիկային թատրոնը օրերս «Քրիստոֆեր» ներկայացմամբ մասնակցել է Լեհաստանի Կրակով քաղաքում անցկացված «Wschod-Zachod» 8-րդ միջազգային թատերական փառատոնին: Թատրոնից տեղեկացնում են, որ ներկայացումը հաղթել է երկու անվանակարգում:
Քրիստոֆերի կերպարը կերտելու համար Հրաչյա Գյումբալյանը ճանաչվել է առաջին պլանի լավագույն դերասան, իսկ ներկայացման ռեժիսոր Սամսոն Մովսեսյանը համարվել է լավագույն դրամատիկ ռեժիսոր: