Լույս է տեսել Կարեն Բալյանի «Ֆենիքս Դարբինյան. քաղաքին ուրախություն պարգևած ճարտարապետը» մենագրությունը

«Հասրաթյան-Մինասյան» հիմնադրամի նախաձեռնությամբ և աջակցությամբ Newmag-ը հրատարակել է Կարեն Բալյանի «Ֆենիքս Դարբինյան. Քաղաքին ուրախություն պարգևած ճարտարապետը» մենագրությունը։ Այս գրքով մեկնարկում է «Հասրաթյան» մատենաշարը։

Հիմնադրամի գործադիր տնօրեն Հրաչ Քեշիշյանը խոսելով հիմնադրամի մասին՝ ասաց, որ նպատակն է վերաիմաստավորել 20-րդ դարի մեր պատմությունը, լույս սփռել քիչ հայտնի էջերին, արժևորել ժառանգությունը, խրախուսել հայկական մշակույթն ու ստեղծարար միտքը։

«Հիմանդրամի գործունեությունը բաղկացած է երկու ուղղությունից և «Մինասյան» բաժինը զբաղվում է պատմության վերաիմաստավորմամբ և քաղաքական մտքի այլընտրանքային հետազոտություններով։ Իսկ «Հասրաթյան» բաժինը պայմաններ է ստեղծում արվեստի և մշակույթի նոր, թեմատիկ գործերն ու համարձակ նախաձեռնությունները կյանքի կոչելու համար։ «Հասրաթյան» մատենաշարի նպատակն է՝ ուսումնասիրել հայկական ճարտարապետական և գեղանկարչական ժառանգությունը նոր լույսի ներքո։ Կարեն Բալյանի «Ֆենիքս Դարբինյան. Քաղաքին ուրախություն պարգևած ճարտարապետը» մենագրությունով էլ մեկնարկում ենք «Հասրաթյան» մատենաշարը մատենաշարը»,-մանրամասնեց Հրաչ Քեշիշյանը։

Շարունակելով նրա խոսքը՝ գրքի հեղինակ Կարեն Բալյանը նշեց․«Գործ ունենք մի ճարտարապետի հետ, ով առանձնանում էր իր համեստությամբ։ Ընդհանրապես շատ հետաքրքիր նախագիծ է Սայաթ-Նովա փողոցը։ Փողոցը ճարտարապետ չունի, հեղինակ, բայց գրքի համար աշխատելիս ես հասկացա, որ վերջ ի վերջո ճարտարապետը Ֆենիքս Դարբինյանն է եղել։ Սկզբից մինչև վերջ կա նրա ձեռքը»։

Ուղիղ 50 տարի առաջ Երևանի հենց սրտում հայտնվեց «Անի» հյուրանոցը։ Խրուշչովյան ձնհալի ու 1960-ականների ազգային զարթոնքի շնորհիվ ծնվեց հայկական ճարտարապետության ավանգարդը:
Հեղինակային խմբի դեկավարը Ֆենիքս Դարբինյանն էր։

Ֆենիքս Դարբինյանը (1924-1996) հայկական մոդեռնիզմի կարևոր դերակատարներից է: Նրա նախագծերով և քաղաքապետ Գրիգոր Հասրաթյանի նախաձեռնությամբ արդիականացվել է Երևանի կենտրոնը, կառուցվել՝ «Անի» հյուրանոցը, վերակառուցվել Թումանյան և Մոսկովյան փողոցների միջև ընկած հատվածը, Օղակաձև զբոսայգին՝ Մեծ շատրվանով։

Մենագրությունը գրել է մոդեռնիզմի պատմության մասնագետ, պրոֆեսոր Կարեն Բալյանը: Գրքում ճարտարապետության տեսաբանը ներկայացրել է Դարբինյանի բազմաթիվ կառույցներ, բացառիկ նյութեր, ուշագրավ գծագրեր և լուսանկարներ։ Աշխատության մեջ մանրամասն անդրադարձ է կատարվում վաստակաշատ ճարտարապետի ամբողջ ստեղծագործական ժառանգությանը։ Ճարտարապետի անձնական արխիվից մեծաքանակ նյութեր, գծագրեր ու լուսանկարներ տպագրվում են առաջին անգամ։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930