Բաժիններ՝

Թխամորթ դերասաններն առանց «Օսկարների» մնացին

Թխամորթ դերասաններն «Օսկարներ» չստացան ո՛չ տղամարդու, ո ՛չ էլ կնոջ լավագույն դերի համար մրցանակաբաշխության 93-րդ արարողության արդյունքներով, թեեւ գոնե առաջին դեպքում ֆավորիտն աֆրոամերիկացի Չեդվիկ Բոուզմանն էր: Արրողության հեռարձակումը վարում էր ABC հեռուստաալիքը։

Բոուզմանն «Օսկարի» էր անվանակարգվել հետմահու: Անվանակարգում հաղթած 83-ամյա Էնթոնի Հոփինքսը, որը դարձել է ամենատարեց մրցանակակիրն այդ կատեոգրիայում, մեկ արձանիկ արդեն ունի, այնպես որ զանգվածային լրատվամիոցների բազմաթիվ կանխատեսումներում հաղթանակն ավելի հաջախ տրվում էր Բոուզմանին:

Հավակնորդնրի թվում էր նաեւ Ռիզ Ահմեդը՝ առաջին մուսուլմանը, որն «Օսկարի» է առաջադրվել այս կատեգարիայում: Կնոջ լավագույն դերի համար «Օսկարի» հավակնորդուհիների թվում հինգ անվանակարգորդներից թխմորթ էին երկուսը՝ Վիոլա Դեւիսը եւ Անդրա Դեյը:

Այսպիսով՝ երկու կաեգորիաներում էլ պարգեւները կարող էին բաժին հասնել թխամորթների: Հոլիվուդն ավելի ու ավելի մեծ ուշադրություն է նվիրում այն բանին, որպեսզի կինոն արտացոլի, թե ԱՄՆ-ում որքան բազմազան է հասարակությունը: 2024 թվականից «Օսկարի» անվանակարգորդներին ընտրելիս կպահանջեն ֆիլմերում որոշակի թվով փոքրամասնությունների ներկայացուցիչների ներկայություն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս