
Կինեմատոգրաֆի առաջին համբույրը
Համբույրի առաջին տեսարանը կինոէկրաններին հայտնվել է 1896 թվականին, «Համբույր» անունը կրող ֆիլմում: Ֆիլմի տևողությունը 30 վայրկյան է և ֆիլմն ամբողջությամբ բաղկացած է մեկ համբույրի տեսարանից:
Կարճամետրաժ ռոմանտիկ ֆիլմի ռեժիսորը Ուիլյամ Հեյսն է: Դերերում հանդես են եկել Մեյ Իրվինը և Ջոն Ռայսը: Ժապավենի վրա տեսագրված է «The Widow Jones» մյուզիքլի եզրափակիչ տեսարանը:
Անի Գաբուզյան