
«Ժառանգը» ֆիլմն ընդգրկվել է «Կինոշոկ» փառատոնի հիմնական մրցույթում

Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ նկարահանված «Ժառանգը» կարճամետրաժ ֆիլմն ընդգրկվել է «Կինոշոկ» ԱՊՀ և Մերձբալթյան երկրների կինոփառատոնի հիմնական մրցույթում: Այս մասին հայտնում է կինոկենտրոնը:
«Կինոշոկ» 30-րդ հոբելյանական կինոփառատոնը կանցկացվի սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 2-ը՝ Անապայում: Հազարավոր հայտերից մրցույթի համար ընդհանուր առմամբ ընտրվել է 30 ֆիլմ: Կինոփառատոնի ժյուրիի նախագահն է Վլադիմիր Կոտը:
Ֆիլմի արտադրող ընկերությունը «AcademyFilms»-ն է, ռեժիսորն ու սցենարի հեղինակը Էվելինա Բարսեղյանն է, պրոդյուսեր՝ Արամ Թորոսյանը, կոմպոզիտորը Միքայել Ոսկանյանն է, օպերատորն Արտո Խաչատուրյանն է:
Դերակատարներն են Լևոն Հախվերդյանը, Դիանա Մալենկոն, Ջուլիետա Ստեփանյանը: