2021թ. 13 ֆիլմ, որոնք չի կարելի բաց թողնել. խորհուրդ է տալիս Կաննի կինոփառատոնը
1. «Колено Ахеда»
Իսրայելցի ռեժիսոր Նադավ Լապիշի ֆիլմը պատմում է կինեմատոգրաֆիստի մասին, ով փորձում է Իսրայելում պայքարել խոսքի ազատության համար:
2. «Ритмы Касабланки»
Ֆրանսիացի Նաբիլ Այուշի ֆիլմը պատմում է հիփ-հոփ մշակույթի մասին:
3. «Купе номер шесть»
Ֆինն ռեժիսոր Յուխի Կուոսմանենի ֆիլմը պատմում է մի ֆիննուհու մասին, ով ապրում է Ռուսաստանում և մեկնում է երկաթուղային ճանապարհորդության:
4. «Сядь за руль моей машины»
Ժամանակակից ճապոնացի ամենավառ ռեժիսորներից մեկի՝ Ռյուսուկե Խամագատիի ֆիլմը պատմում է կինմեմատոգրաֆիստների ամուսնական զույգի մասին: Մի օր կինը անհետ կորում է:
5. «Всё прошло хорошо»
Եվս մեկ ֆրանսիական ֆիլմ: Ֆրանսուա Օզոնը պատմում է մի կնոջ պատմություն, ով տարեց ու հիվանդ հորից ստանում է իրեն կյանքից զրկելու խնդրանք:
6. «Разделение»
Ֆրանսուհի Կատրին Կորսինիի ֆիլմը պատմում է երկու կանանց մասին, ովքեր փակված են մնացել բժշկական հաստատությունում:
7. «Франция»
Ֆրանսիացի Բրյունո Դյումոնի ֆիլմը տրագիկոմիկական պատմություն է աստղային կին-լրագրողի մասին, ում կյանքը կտրուկ փոխվում է ավտովթարից հետո:
8. «Петровы в гриппе»
Կիրլին Սերեբրեննիկովը էկրանավորել է Ալեքսեյ Սալնիկովի «Петровы в гриппе и вокруг него» վեպը: Սա պատմություն է Պետրովների ընտանիքի մասին, ովքեր հիվանդության պատճառով անընդհատ կորցնում են կապն իրականության հետ:
9. «Беспокойный»
Ֆիլմ Բելգիայից՝ նկարահանված Ժոակիմ Լաֆոսսի կողմից: Ֆիլմը պատմում է զույգի մասին, որը փորձում է պայքարել տղամարդու երկբևեռ աֆեկտիվ խանգարման դեմ:
10. «История моей жены»
Սիրային պատմություն՝ նկարահանված հունգարացի վարպետ Իլդիկո Էնյեդիի կողմից: Ըստ սյուժեի՝ տղամարդը գրազ է գալիս իր նավաստի գործընկերների հետ, որ կամուսնանա առաջին կնոջ հետ, ով կմտնի սրճարան:
11. «Три этажа»
Իտալական տրագիկոմեդիա՝ նկարահանված Նանի Մորետիի կողմից: Սա պատմություն է երեք ընտանիքների կյանքի միահյուսման մասին:
12. «Титан»
Ֆրանսուհի Ջուլի Դյուկորնոյի թրիլլերը պատմություն է մի երիտասարդի մասին, ով հայտարարում է, որ հենց ինքն է տասը տարի առաջ անհետացած երեխան:
13. «Худший человек на свете»
Նորվեգացի Յոակիմ Տրիերի ֆիլմը, որով ավարտվում է նրա եռապատումը («Осло, 31-го августа», «Реприза»), պատմում է երիտասարդ կնոջ կյանքի չորս տարիների մասին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը