«Վարպետության դասեր»-ը՝ մարզերում

ՀՀ ԿԳՄՍՆ աջակցությամբ «Հարմոնիում» երաժշտական զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի շրջանակում իրականացնում է «Վարպետության դասեր» ծրագիրը:

Վարպետության դասերին տեղի են ունենում հանդիպումներ 7-20 տարեկան պատանի երաժիշտ-կատարողների և ՀՀ առաջատար վեց մասնագետների հետ (դաշնամուր, ջութակ և թավջութակ):

Երիտասարդ մասնագետներն են՝ միջազգային մրցույթների դափնեկիր Անուշ Նիկողոսյանը (ջութակ), միջազգային մրցույթների դափնեկիր Արմեն Մանասյանը (դաշնամուր), միջազգային մրցույթների դափնեկիր, Triomphe de l’Art և ՀԲԸՄ մրցույթների ժյուրիի մշտական անդամ, «Avanesyan Trio»-ի համահիմնադիր Սևակ Ավանեսյանը (թավջութակ), Brescia Classica (Իտալիա) և Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթների դափնեկիր Հռիփսիմե Աղաքանյանը (դաշնամուր), միջազգային մրցույթների դափնեկիր Արամ Ասատրյանը (ջութակ) և Լևոն Առաքելյանը (թավջութակ):

Վարպետության դասերին արդեն իսկ մասնակցել են շուրջ 100 պատանի շնորհալի երաժիշտ-կատարողներ՝ Երևանի և ՀՀ մարզերի երաժշտական ու արվեստի դպրոցներից: Ծրագրի շրջանակում դեկտեմբերի 14-16-ը համերգներ են կայանում նաև ՀՀ Կոտայքի, Արմավիրի, Արարատի մարզերում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031