Բաժիններ՝

Օպերային երգչուհի Լիլի Չուգասզյանի 100-ամյակը Երևանի կոնսերվատորիան կտոնի յուրահատուկ համերգով

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան նախատեսում է հետաքրքիր միջոցառմամբ նշել XX դարի աշխարհահռչակ կոնտրալտո Լիլի Չուգասզյանի 100-ամյա հոբելյանը:

Երեկոն տեղի կունենա դեկտեմբերի 5-ին, ԵՊԿ Oպերային ստուդիայում: Ամբողջ գեղարվեստական համադրումն արել է Հասմիկ Պապյանը։

Համերգին կնախորդի երգչուհու անձնական արխիվից լուսանկարների ցուցադրություն, կցուցադրվեն Լիլի Չուգասզյանի կատարումների և հարցազրույցների տեսագրությունները, ընտանիքի տեսաուղերձները։ Համերգի ընթացքում հանդես կգան տարբեր սերունդների մեցցո-սոպրանոներ, այդ թվում՝ կոնսերվատորիայի ուսանողուհիներ։ Միջոցառման բանախոսների թվում են Տիգրան Մանսուրյանը, Հասմիկ Պապյանը, Լիլի Չուգասզյանի ընտանիքի անդամները։

Լիլի Չուգասզյանը 1960-1980-ական թվականներին երգել է Նյու-Յորքի Մետրոպոլիտեն օպերայում (290 ներկայացում)։ Համագործակցել է մեծագույն դիրիժորներ Հերբերտ ֆոն Կարայանի, Լեոնարդ Բերնստայնի, անվանի երգիչներ Լուչիանո Պավարոտիի, Պլասիդո Դոմինգոյի, Մոնսերատ Կաբալյեի և ուրիշների հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031