«Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամ Էլեն Խաչիկյանը (ուսուցիչ՝ Մարինե Մարգարյան) միջազգային մրցույթներում ունեցած իր հաղթարշավում գրանցել է ևս մեկ հաղթանակ. նա Գդանսկում (Լեհաստան) կայացած դաշնակահարների միջազգային առցանց մրցույթում արժանացել է «Գրան պրի» մրցանակի։
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը հայտնում է, որ հոկտեմբերի 30-ին, 69 տարեկան հասակում հանկարծամահ է եղել թատրոնի մեներգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Միքայել Հովակիմյանը։
Արտաշատի Ա.Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը նշում է պետական կարգավիճակ ստանալու 90-ամյակը և շենքի կառուցման 80-ամյակը։ Հոբելյանի առթիվ թատրոնը հանդես է գալիս հագեցած միջոցառումների ցանկով, որի առանցքում Հանրապետական թատերական փառատոնն է։ Նոյեմբերի 1-7-ն Արտաշատում թատերական տոն է լինելու։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հանդիպման ընթացքում Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը նշեց, որ հանրապետության 9 թատրոն իր խաղացանկի լավագույն ներկայացումներով հանդես է գալու Արտաշատում՝ շնորհավորելով գործընկեր թատրոնի հոբելյանը։
Աղբյուրները նշում են, որ նրան գտել են տանը ջակուզիում, սակայն դեպքի վայրում թմրանյութեր չեն հայտնաբերվել:
Փառատոնի շրջանակում ցուցադրվել և տարբեր ծրագրերում ընդգրկված են եղել Բերբերյանի երաժշտությամբ «Ավրորայի լուսաբացը» (ռեժիսոր՝ Իննա Սահակյան), «Սևանիկ» (ռեժիսոր՝ Հարություն Թումաղյան), «Վերադարձ դեպի ռոք» (ռեժիսոր՝ Գոռ Ենգոյան) անիմացիոն ֆիլմերը։
Հեշտ գրել կա՞, ամեն պատմվածքին ինձ թվում է, թե անդունդի եզրով եմ գնում, ուր որ է կերերամ, կխորտակվեմ… Լարախաղացի պես մի կերպ հավասարակշռությունս պահում եմ ուժերի գերագույն լարումով՝ թղթի վրա միտքս կենտրոնացնելով ու ոսպնյակի պես բառ առ բառ տեքստը կիզելով. մինչև կիզակետից ծուխ չի ելնում, աչքս գրից չեմ կտրում։ Ամեն պատմվածքի հետ հոգիս տալիս եմ… Էդ հոգին է, որ ի վերջո պատմվածք է դառնում… Ձգտում եմ տեսնել ձայնը, լսել գույնը, զգալ անզգան, ճաշակել դառնի քաղցրությունը, քաղցրի դառնությունը, շոշափել անմարմինն ու մարմնի մեջ եղած անշոշափելին, հասնել ոչնչին ու ոչնչի մեջ ամեն ինչին… Ավաղ, ամեն ինչ չէ, որ ըմբռնելի է ու հասանելի…
Պատվիրակությանն ուղեկցել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Ներկա են եղել նաև նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը, Դանիել Դանիելյանը, Ալֆրեդ Քոչարյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Հայկական կողմը հուսով է, որ այս առաքելության այցը տեղի կունենա, այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են:
Անգլիայի ազգային բալետի տնօրինության հրավերով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանն այցելել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն:
Մշակութային եղեռնը շարունակվում է։ Այն տեղի է ունենում Բաքվի բռնապետ Ալիևի անմիջական ցուցումով»։
Համերգը կկայանա հոկտեմբերի 25-ին՝ ժամը 19:00-ին-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Կհնչեն տենորի համար գրված լավագույն և սիրված արիաները և նախերգանքներ համաշխարհային օպերային երկացանկից:
Քսավիեր դե Մեստղը մեր օրերի լավագույն տավղահարներից մեկն է: Լինելով իր գործիքի կատարյալ վարպետ՝ նա ընդլայնել է տավղի երգացանկը՝ ժամանակակից կոմպոզիտորներից անձամբ պատվիրելով նոր գործեր։
Նյու Յորք, Նյու Ջերսի, Ֆիլադելֆիա, Վաշինգտոն և Լոս Անջելես քաղաքներում Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանական կազմը հոկտեմբերի 20-ից նոյեմբերի 5-ը կներկայացնի Նարինե Աբգարյանի «Երկնքից երեք խնձոր ընկավ» վիպակի բեմականացված տարբերակը։
Ծննուդով մեքսիկացի Ռամոն Վարգասն այսօր աշխարհի առաջատար օպերային երգիչներից է:
Ներկայացման բեմադրությունն իրականացրել է ՀՀ ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանը, բեմանկարիչն է ՀՀ վաստակավոր նկարիչ Ավետիս Բարսեղյանը, բեմադրող դիրիժորը՝ Հարություն Արզումանյանը:
Երեխաները խաղալիս անգամ լսում են, մինչ քեզ թվում է, որ նա խաղում է, ու դա նշանակում է, երբ հաղորդում միացված լինի, որի ժամանակ խոսեն երաժշտությունից, թատրոնից, երեխան կսկսի հետաքրքրվել, թե, օրինակ, ի՞նչ է ջութակը, երբ տեսնի, որ ինչ-որ մեկը ջութակ է պատրաստում։
Ավելի քան երեսուն տարվա դադարից հետո Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում «կենդանություն են առել» Պյոտր Չայկովսկու կարապները:
Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, ««ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն կինոփառատոն» ՀԿ-ն հոկտեմբերի 22-28-ը կանցկացնի «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային փառատոնը։
Գործադիրի որոշմամբ Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնին շնորհվել է «ազգային» կարգավիճակ: Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության հոկտեմբերի 19-ի նիստում։
Անդրադառնալով թատրոնի տնօրեն և ներկայացման ռեժիսոր Ստեֆան Բրոնշվեյգին՝ Գիյոմ Նարժոլեն տեղեկացրեց, որ նա շատ ճանաչված է և մի շարք մշակութային հաստատություններ է ղեկավարել:
Օրեր առաջ լույս է տեսել լուսանկարիչ Զավեն Խաչիկյանի «Ամառը գույն ունի» ֆոտոէսսե գիրքը:
Իմ արվեստով ես փորձում եմ ցույց տալ մեր հանրության ամենաբացասական կերպաները, այն հայերին, որոնք խանգարում են իսկական հայերին, այսօրվա հայերը նաև կործանում են իրական հային։ Ես փորձում եմ ցույց տալ այն պատճառները, թե ինչո՞ւ մենք հասանք այն օրին, որ հանձնվեց Արցախը՝ մեր երկրում տեղի ունեցած դավադրության, դրանից առաջ էլ տեղի ունեցած փոփոխությունների պատճառով։
Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ 2020 թվականից իրականացվում է «Վարպետության դաս. մեկնարկ» կրթամշակութային ծրագիրը:
Ըստ աղբյուրի՝ «Սպարտակ» բալետի ներկայացումը Բուդապեշտի օպերայի շենքում կշարունակվի մինչև հոկտեմբերի 22-ը՝ գրեթե ամենօրյա ցուցադրությամբ։
Հոկտեմբերի 27-ին, ժ․ 19:00 նվագախումբը ելույթ կունենա Ռոտենբուրգի Ցեինտշոյեր մշակույթի կենտրոնում (Zehntscheuer Rottenburg cultural center) գերմանաբնակ հայ ջութակահար Արամ Բադալյանի և գերմանացի դիրիժոր Ֆիլիպ Ամելունգի հետ։
Հայաստանում երկրորդ անգամ կանցկացվի կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթ, որի հայտերի ընդունման վերջնաժամկետը ապրիլի 15–ն է։ Այս մասին հրավիրված ասուլիսում ասաց նախագծի պատասխանատու Սոնա Վերդյանը։
Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի միջազգային պատվավոր խուրհրդի նոր անդամ է դարձել աշխարհահռչակ պրոդյուսեր, Բեռնարդո Բերտոլուչիի «Վերջին կայսրը» ֆիլմի համար Օսկար մրցանակի դափնեկիր, Եվրոպական կինոակադեմիայի «Կինոյում ունեցած անգնահատելի ավանդի համար» մրցանակի դափնեկիր, Ջիմ Ջարմուշի, Տակեշի Կիտանոյի, Յեժի Սկոլիմովսկու, Դեյվիդ Քրոնենբերգի և 20-րդ դարի բազմաթիվ այլ մեծանուն ռեժիսորների ֆիլմերի հռչակավոր բրիտանացի պրոդյուսեր Ջերեմի Թոմասը:
«Ես չեմ հանդիպել, որովհետև կյանքը շատ կարճ է մարդկանց հանդիպելու համար։ ԿԳՄՍՆ-ից թատրոնը փակելու հիմնական ջատագովը գնացել է Մատենադարան, հիմա տեղն եկել է մեկ ուրիշը, ասում են՝ ադեկվատ մարդ է, ես չգիտեմ։ Ախր ես չպետք է նրանց հետ հանդիպեմ, սա իրենց տնտեսությունն է, իրենց պատկանող։ Իրենք ժամանակավոր մարդիկ են, ինչպես և բոլորը։ Իրենք գալիս են քանդելու, ինչպես այդ ամբողջ կառավարությունն է, քանդել, փշրել, Ղարաբաղը տվեցին ու պետք է գնան։
Հայտնի լիբանանահայ երաժիշտ, ջութակահար Արա Մալիկյանն առաջին անգամ հանդես կգա Երեւանում։ Երաժիշտի համերգները տեղի կունենան հոկտեմբերի 14-ին եւ 15-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Համերգի կազմակերպիչ «ԹԻ ԷՄ Պրոդակշն»-ի նախագահ Թովմաս Մարտիրոսյանը տեղեկացնում է՝ տոմսերի վաճառքից գոյացած հասույթը կտրամադրվի Արցախից բռնի տեղահանված հինգ ընտանիքի։
Ցուցահանդեսի համադրող Մարգարիտա Խաչատրյանն ընդգծում է՝ ներկայացված են ստեղծագործություններ Հայաստանի ազգային պատկերասրահի, Ժամանակակից արվեստի թանգարանի, ինչպես նաև՝ մասնավոր հավաքածուներից, սակայն առյուծի բաժինը նկարչի ընտանիքինն է: