
Սեպտեմբերի 10-ից մեկնարկում է թատերահամերգային կազմակերպությունների 2024-2025 թթ. թատերաշրջանի բացումը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ սեպտեմբերի 10-ից մեկնարկում է թատերահամերգային կազմակերպությունների 2024-2025 թթ. թատերաշրջանի բացումը։
Նախարարության ենթակայությամբ գործող 21 և մարզային 6 թատերահամերգային կազմակերպություններ սեպտեմբերի 10-16-ը մշակութասեր հանրությանը կներկայացնեն առաջիկա թատերաշրջանում իրենց խաղացանկերն ու համերգային ծրագրերը
Կազմակերպություններն առաջին անգամ հանդես կգան բացառիկ նախաձեռնությամբ՝ 2024-2025 թթ. թատերաշրջանի բացման շաբաթվա ընթացքում վաճառքում ունենալով 1000 դրամ արժողությամբ շուրջ 5000 տոմս:
Թատերաշրջանի բացումը կուղեկցվի հանդիսավոր արարողությամբ, որոշ թատերահամերգային կազմակերպություններ կներկայացնեն իրենց պրեմիերաներն ու համերգային նոր ծրագրերը: