«Պրոֆ արտ դանս» պարարվեստի ստուդիայի սաները շուրջ մեկ ամիս ԱՄՆ-ում ներկայացնելու են հայկական մշակույթը. հայ պարողները RCF-ի և «Հայկական ազգային Դելփյան կոմիտե»-ի հրավերով եղել ու լինելու են ԱՄՆ տարբեր նահանգներում:
Ժողովածուն փաստական հարուստ նյութով, պատմագիտական ընդհանրացումներով հագեցած, պարզ ու գրավիչ լեզվով գրված անգլերեն աշխատություն է: Այն ինչպես պրոֆեսիոնալ երաժիշտների, այնպես էլ երաժշտասեր ընթերցողների լայն շրջանակների համար է, որ նոր լույս է սփռում մեծ արվեստագետի կերպարի վրա:
Օհանավանի տարածքում Քասախի կիրճում, բնակիչներից մեկը սեփական տարածքում հողային աշխատանքների ժամանակ հայտնաբերել է միջնադարյան ժայռափոր դամբարան:
Դեսպան Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Էրմիտաժի տնօրենին Հայաստանի և Ռուսաստանի միջև միջմշակութային երկխոսության զարգացման գործում նշանակալի ավանդի համար և նրան շնորհել ՀՀ ԿԳՄՍ նախարարության մեդալ։
«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական հոբելյանական 25-րդ փառատոնը կմեկնարկի «Էբեն» քառյակի փետրվարի 20-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայանալիք բացառիկ համերգով:
Համերգային երեկոյին, որը տեղի կունենա փետրվարի 22-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում, հանդես կգան Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան), Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան), Երևանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Քրիստինա Ոսկանյան)։
Նշենք, որ «Լուսնկա գիշերը» ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1894 թվականին։ Այն պահպանվում և ցուցադրվում է Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում։
Խաչակրաց արշավանքներին հաջորդած դարերում հանդիպող հատուկենտ ասպետներին համարում էին ժամանակավրեպ, անհեթեթ, խենթ, մինչդեռ իրականում երբեք ոչինչ այնքան պահանջված չէ, որքան ասպետականությունն է: Խաչիկ Մանուկյանը՝ որպես մարդ ու որպես պոետ, այդ հատուկենտ ադամանդն է, եզակի ասպետը, իր ողբերգական ժամանակավրեպությամբ (Ժամանակը՝ ինձ վար նետած ձի), որը դոնկիխոտյան խենթ քաջությամբ նետվում է հողմաղացների վրա, իր անհուսալի կռվով փորձելով բացել մեր աչքերը, որպեսզի մենք էլ տեսնենք, որ դրանք իրականում հրեշներ են:
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության Մեսրոպ Մաշտոց համալսարանի Կովկասագիտության կենտրոնի ղեկավար Հովիկ Ավանեսովն ահազանգեց՝ Ադրբեջանը շարունակում է ոչնչացնել հայկական մշակույթն Արցախի Հանրապետությունում, Հայաստանը պետք է պետական մակարդակով այդ ամենը փորձի կանխել։
Քանի դեռ ես Հայաստանում եմ, նավը դեռ ընկղմված չէ, որովհետև խարիսխ ունի. ես խարիսխ եմ. Լևոն Ներսիսյան
Այն տարբերակը, որով մեզ է հասել ավստրիացի մեծանուն կոմպոզիտոր Գուստավ Մալերի թիվ 1 սիմֆոնիան, արդյունքն է բազմաթիվ վերանայումների, որոնք կոմպոզիտորը կատարել է ստեղծագործության առաջին մի քանի հանրային կատարումներից հետո, որոնք այնքան էլ մեծ հիացմունք չէին գտնում ունկնդիրների շրջանում։
Երեկոյին կոմպոզիտորի ակադեմիական գործերը կատարեցին Հայաստանի պետական կամերային երգչախումբը, Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Տիրամայր Հայաստանի երգչախումբն ու սիրված մենակատարներ:
Արվեստասերները Անգլիայի ազգային բալետի կատարմամբ հնարավորություն կունենան վայելելու աշխարհահռչակ «Ժիզել» բալետային ներկայացումը Ալ. Սպենդիարյանի ավան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
«Պարոն, Դուք շատ եք ուշացել՝ դատարանի վճիռ կա, որն ուժի մեջ է մտել։ Ասում են՝ թատրոնը ստեղծագործական գործունեություն չի ծավալել․ ներողություն, բա թատրոնն ինչո՞ւ եք 6 տարի պահել, ինչո՞ւ եք բյուջե բերել։ Ուրեմն՝ խաբել եք Կառավարությանը, վարչապետին։ Թատրոնի պարտքը՝ տույժ-տուգանքները, 6 տարում 35 միլիոնից դարձել է 175 միլիոն։ Իրենց անգործության պատճառով ինչո՞ւ պետք է պետությունն այդքան տույժ-տուգանք վճարի»,- ասաց Գայանե Կարապետյանը։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշանակվել է Բեռլինի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր հրավիրյալ դիրիժոր։
Եվրոպայում գրադարանավարները հայտնաբերել են, որ Պուշկինի և 19-րդ դարի այլ հայտնի ռուս գրողների ստեղծագործությունների հազվագյուտ և արժեքավոր առաջին հրատարակությունները փոխարինվել են կեղծ օրինակներով։
Հանդիսանալով ժամանակի գեղարվեստական ավանգարդի առաջնորդ՝ Ռոզենբերգը վերափոխել է իր փարիզյան տունը՝ ի պատիվ այն արվեստագետների, որոնց սիրել է: Այդ բնակարանում, որտեղ ապրում էր կնոջ և դուստրերի հետ, նա յուրաքանչյուր սենյակ ձևավորել է մեկ նկարչի աշխատանքներով:
Հայաստանի պատմության թանգարանը պարզաբանում է ներկայացրել Անահիտ աստվածուհու արձանի գլուխը Հայաստանի պատմության թանգարանում ցուցադրելու վերաբերյալ:
Նշվում է, որ ցուցադրությունը տեղի կունենա 2024 թվականի սեպտեմբերին:
«Եվրոպա Նոստրան», Մշակութային և բնական ժառանգությանը նվիրված քաղաքացիական հասարակության եվրոպական ձայնն ու Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) ինստիտուտը հունվարի 30-ին հայտարարել են Եվրոպայում գտնվող և 2024 թ․ «7 ամենավտանգված» ծրագրում ընդգրկված հուշարձանների ու ժառանգության վայրերի անունները:
Թանգարանի հոբելյանի կապակցությամբ հանրությանը ներկայացվեց նաև «Հազար ու մի երգ» հայկական ժողովրդական երգերի մատենաշարի «Աշխատանքային երգեր» հատորը:
Նկարը վերադարձվել է Լիզերների ընտանիքի իրավահաջորդներին՝ ըստ միջազգային համապատասխան համաձայնագրի։ Ընտանիքն այն հանել է աճուրդի, սակայն նախքան ապրիլի 24-ին կայանալիք աճուրդը նկարը կցուցադրվի Մեծ Բրիտանիայում, Շվեյցարիայում, Գերմանիայում և Հոնկոնգում։
Եթե երգում ես ազգային երգ, բնականաբար, մեծ պատվով պետք է կրես, իսկ ազգային երգը միշտ հնչել է, պետք է հնչի: Միշտ ասել եմ, որ եթե աշխարհում թեկուզև ապրի մեկ հայ, ազգային երգը պարտավոր է հնչել, իսկ այսօր է՛լ ավելի կարևոր է, քանի որ մեր ժողովրդի հայրենասիրական ոգին էլ ավելի պետք է բարձր լինի, որովհետև, եթե նայում ենք պատմությանը, հայրենասիրական երգը, ազգային պարերը պատերազմի դաշտում ուղեկցել են մեր ֆիդայիներին, ոգեշնչել: Ազգային երգը ոգեշնչել է ու պետք է ոգեշնչի թե՛ զինվորին, թե՛ հասարակ մարդկանց:
Ուրեմը «Սովետական Հայաստան» թերթում մի լրագրող կար` Սաշիկ անունով։ Պուճուր-մուճուր տղա էր՝ շեկի վրա, արտահայտիչ բարակ բեղերով, որոնք մերթընդմերթ ներքին ծնոտի ատամներով փաղաքշում էր բերանի շարժի զարմանալի ճարպկությամբ։ Սրա լրագրողական երևակայությունը էրկու նախադասությունից դենը չէր զորում։ Ու էդպես էրկունախադասությունանոց ինֆորմացիաներ էր գրում։ Հավելյալ վարձատրության մի միջոց էլ ուներ. մտնում էր էս պաշտոնյայի կաբինետը, էն պաշտոնյայի կաբինետը ու առաջադրում իր խնդրանքը։ Որպես կանոն, խնդրանքը սկսվում էր հետևյալ նախադասությամբ.
Ռուսական թատրոնի և կինոյի դերասանուհի, ՌԴ ժողովրդական արտիստ Լիա Ախեջակովան, որի մասնակցությամբ «Ծառայողական սիրավեպ», «Մոսկվան արցունքներին չի հավատում» և շատ այլ ֆիլմեր սիրվել են Հայաստանում, ներկայացմամբ հանդես կգա Երևանում:
Թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանը «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ նշեց՝ ի սկզբանե նպատակը թատերասերներին Գյումրի բերելն էր, բայց Երևանում հանդես գալու հետաքրքրությունն ու ցանկությունը շատ մեծ էր, դա էր պատճառը, որ նախապես ծրագրած մեկ ներկայացման փոխարեն կլինի երկուսը։
Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացվող մշակութային սպանդը կանխելու առաջնային միջոցներից են տեղում միջազգային խաղաղապահների ներկայությունն ու հստակ մեխանիզմների առկայությունը։
Մշակումները կթողարկվեն «Deutsche Grammophon» ձայնագրման ընկերության պիտակով:
Ճապոնիայի ամենահեղինակավոր գրական մրցանակի՝ Ակուտագավայի մրցանակի դափնեկիր, 33-ամյա գրող Ռի Կուդանը խոստովանել է, որ իր գրքի մի մասը գրել է արհեստական բանականությունը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Լիոնի մերձակա Դեսին քաղաքի «Տոբոգան» թատրոնում հունվարի 19-ին կայացել է «Նռան գույնը» պարային ներկայացման առաջնախաղը։ Հայ–ֆրանսիական այս նախագծով Ֆրանսիայում մեկնարկել են Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված միջոցառումները: