Բաժիններ՝

ՀՀ կինոյի հիմնադրամն առաջարկել է ֆիլմերին վարձույթը թույլատրել միանգամից ամբողջ ԱՊՀ-ում

Հայաստանի կինոյի հիմնադրամի փոխտնօրեն Վարդան Աբովյանն առաջարկել է, որ ԱՊՀ երկրներից մեկին տրված ֆիլմերը միանգամից վարձույթի իրավունք ստանան համագործակցության ողջ տարածքում։ Աբովյանը նման առաջարկով ելույթ է ունեցել Սանկտ Պետերբուրգի միավորված մշակույթների X միջազգային ֆորումի հարթակում։

«Մենք համաձայնագիր ենք մշակել, որը կոչվում է «վարչական համագործակցության ծառայությունների ոլորտում», և որը կապված է ֆիլմերի և տեսաֆիլմերի արտադրությամբ և բաշխմամբ, ինչպես նաև ցուցադրման ծառայությունների հետ։ Դա արդեն ԵԱՏՄ-ի երկրների միջկառավարական պայմանագրերի կնքման փուլում է, բայց դա կարելի է ընդլայնել նաև ԱՊՀ երկրներում։ Կա մի շատ կոնկրետ կետ, որը կապված է ֆիլմի վարձույթի, մեծածախ գնումների իրականացման հետ։

Ցանկացած ֆիլմ, որը վարձույթի թույլտվություն է ստացել այդ պետություններից մեկում, վավեր է մնացած բոլոր պետությունների համար: Դա շատ է պարզեցնում ԱՊՀ երկրների ներսում դիստրիբյուտորների գործը»,- ասել է Աբովյանը։

Նա նաև հիշեցրել է ԱՊՀ երկրների կինոյի հիմնադրամ ստեղծելու նախաձեռնության մասին, որը կֆինանսավորի համատեղ կինոնախագծերը։ Աբովյանի կարծիքով՝ դա գործուն միջոց կլիներ ընդհանուր մշակութային տարածքին աջակցելու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30