Բաժիններ՝

Սերգեյ Սմբատյանը կբացի Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի 2024-2025 թվականների համերգաշրջանը

Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի 2024-25թթ. համերգաշրջանի բացման համերգը կղեկավարի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը։

Սեպտեմբերի 6-ի համերգին կհնչի Յան Սիբելիուսի Ջութակի կոնցերտը՝ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի մեկնաբանությամբ, ինչպես նաև Յոհաննես Բրամսի՝ «Հովվերգական» անվանումով հայտնի 2-րդ սիմֆոնիան։ Վալետայի նախագահական պատմական պալատի Նեպտունի այգում կայանալիք համերգով կնշանավորվի Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի և Սերգեյ Սմբատյանի համատեղ համերգային գործունեության նոր փուլը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30