Բաժիններ՝

Աշխարհահռչակ Արա Մալիքյանը նվագելու է Երևանում

«Թումո» կենտրոնից տեղեկանում ենք, որ «Թումոյի» հնգամյակին այս տարի Իսպանիայից Հայաստան է հրավիրվել աշխարհահռչակ հայ ջութակահար Արա Մալիքյանը: Ըստ ավանդության, «Թումոյի» տարեդարձի առթիվ կենտրոնն ամեն տարի բացօթյա համերգ է կազմակերպում: Արա Մալիքյանը Հայաստան է ժամանալու իր խմբի հետ: Համերգը տեղի է ունենալու հուլիսի 31-ին:  Մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր ջութակահարը ծնվել է Լիբանանում, բնակվում է Իսպանիայում, հեղինակ է տասնյակ ձայնասկավառակների:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930