Բաժիններ՝

Պիկասոյի «Նստած կինը» կտավը 63 մլն դոլարով վաճառվել է Լոնդոնի աճուրդում

Պաբլո Պիկասոյի (1881-1973) «Նստած կինը» կտավը 43,3 միլիոն ֆունտով (63,4 միլիոն դոլարով) վաճառվել է Լոնդոնի աճուրդում: Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել են վաճառքը կազմակերպած Sotheby’s աճուրդային տանը, «այս նկարը դարձել է կուբիզմի ոճով ամենաթանկ գործը, որը երբեւէ վաճառվել է աճուրդներում: Կտավի նախնական արժեքը կազմել է 28 միլիոն ֆունտ (41 միլիոն դոլար):

Նկարում պատկերված է հռչակավոր նկարչի սիրուհին՝ Ֆեռնանդա Օլիվիեն: Կտավն ստեղծվել է 1909 թվականին վարպետի հայրենիքում՝ Օրտա դել Էբրո ավանում:

Հունիսի 21-ին 38,5 մլն ֆունտով (56,4 մլն դոլարով) իրացվել է նաեւ Ամեդեո Մոդիլյանիի կտավը: Խոսքը վերաբերում է ֆրանսիացի նկարչուհի եւ բնորդուհի Ժաննա Էբյուտեռնի (1898-1920) դիմանկարին, որը եղել է իտալացի ականավոր գեղանկարչի եւ քանդակագործի ոչ պաշտոնական կինը եւ գլխավոր մուսան:

Լուսանկարը` AP

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս