Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ռոբերտ Մլքեյանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, խմբավար Ռոբերտ Մլքեյանին՝ ծննդյան 55-րդ տսեարեդարձի առթիվ:

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 55-ամյակի կապակցությամբ:
Դուք մեր խմբերգային արվեստի նվիրյալներից եք, որը ճանաչված և գնահատված է նաև արտերկրում: Ձեր գործունեության փայլուն դրսևորումներից են Կոմիտասի երգերի հոգեպարար կատարումները Ձեր ղեկավարած՝ Հայաստանի պետական կամերային երգչախմբի կողմից:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, ստեղծագործական նորանոր նվաճումներ»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական հեռագրում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930