Բաժիններ՝

Սկանդալից հետո ամերիկյան կինոակադեմիան իր շարքերում բազմազանություն է մտցրել

Ամերիկյան կինոակադեմիան, որը հանձնում է «Օսկար» մրցանակները, արձագանքել է փետրվարյան սկանդալին, երբ նրան մեղադրեցին անվանակարգորդների թվում սեւամորթ դերասանների պակասի մեջ, տեղեկացնում է BBC-ն:

Այժմ ակադեմիան իր շարքեր է հրավիրել 683 մարդու, որոնց 46 տոկոսը կանայք են եւ 41 տոկոսը՝ Էթնիկ ու ռասայական փոքրամասնությունների ներկայացուցիչներ:

Նորակոչիկների շարքերում են նաեւ սեւամորթ բրիտանացիներ Իդրիս Էլբան եւ Ջոն Բոյեգան:

Կինոակադեմիայի նոր ներկայացուցիչների տարիքային զանազանությունը նույնպես տպավորիչ է. նորեկներից ամենակրտսերը 24 տարեկան է, իսկ ամենաավագը՝ 91 տարեկան:

Կինոակադեմիայում, հաշվի առնելով նորեկներին, ընդամենը կլինի 7 789 անդամ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031