Պոզնանի Ադամ Միցկևիչի անվան համալսարանի գրադարանում (Լեհաստան) հայտնաբերվել է 27 բնօրինակ հատոր՝ Յակոբ և Վիլհելմ Գրիմ եղբայրների անձնական գրադարանից՝ հեքիաթագիրների ձեռագիր նշումներով։ Գրքերը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կորած էին համարվում, հայտնում է Daily Mail-ը։
Ֆիլմի ստեղծմանն աջակցել են նաև «Օբերտոն» և «Բաղինյան արտ վիդեո» հայկական ընկերությունները։
Ապրիլի 27-ին Քաջարան էր ժամանել «Բոհեմ» թատրոնը: Դերասանական կազմը սկզբում այցելեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ, որից հետո քաջարանցիների համար բեմադրվեց «Անփորձանք գիշեր» ներկայացումը:
Մեծանուն գրող Հովհաննես Շիրազը (Օնիկ Կարապետյան) հայ քնարերգության անմահ անուններից է: Բանաստեղծն իր ստեղծագործություններում արտահայտել է սերը բնության, հայրենիքի, մոր և աշխարհի նկատմամբ, բարձրաձայնել է խնդիրներ, որոնց մասին արգելված էր խոսել, հեղինակ, որի յուրահատուկ մտածողությունն ու ձեռագիրն անհնար է շփոթել: Այս տարի նշվում է բանաստեղծի 110-ամյակը:
Փառատոնի բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա մայիսի 17-ին՝ Երևանի պետական կամերային թատրոնի Fe-show ներկայացմամբ՝ Գյումրու պետական դրամատիկական թատրոնում:
Ջազն ի հայտ է եկել 19-րդ դարի վերջին 20-րդ դարի սկզբին որպես աֆրիկյան և եվրոպական մշակույթների սինթեզ և առ այսօր շարունակում է մնալ երաժշտական արվեստի բացառիկ ձև, որը միավորում է ազգերին, վերացնում սահմանները մարդկանց և պետությունների միջև:
«Բեբուկ» շարժական թատրոնը մայիսի 1-ից հունիսի 30-ը հանդես կգա Երևանի բոլոր վարչական շրջաններում:
Ցուցահանդեսի հիմքում ընկած է Շառլ Ազնավուրին հարգանքի տուրք մատուցելու, մարդկանց տված իր հսկայական երաժշտական և հոգևոր ժառանգությունը գնահատելու գաղափարը։ Հեղինակը նրա արվեստը ջանացել է թարգմանել քանդակային լեզվի յուրովի՝ իրեն բնորոշ ձևամտածողությամբ։
«ԴԴՏ» ռուսական կուլտային խումբը, առանց որի անհնար է պատկերացնել ռուսական ռոքը որպես երևույթ, հանդես կգա երևանյան համերգով:
Սա երկրամասում «ադրբեջանականության» բնիկացման հուսահատ, սակայն լայնամասշտաբ և պետականահեն մոտեցում է, որը մեկ անգամ չէ, որ դատապարտվել է միջազգային հանրության կողմից։
Սանկտ Պետերբուրգի հանրահայտ «Imperial Orchestra»-ն Երևանում կներկայացնի երկու շոու՝ «Cinema Medley «Interstellar»-ը և «Cinema Medley «Oppenheimer»-ը:
Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային 2-րդ մրցույթին մասնակցում է 32 կոմպոզիտոր՝ աշխարհի 15 երկրներից. ում գործերն են ընտրել կոմպոզիտորները
Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ու արտաքին գործերի նախարարությունն օգտագործում են բոլոր հնարավոր խողովակներն ու հարթակները՝ միջազգային գործընկերների մոտ բարձրաձայնելու Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հուշարձանների նկատմամբ վանդալիզմի փաստերի մասին։
Այս բոլոր գրանցումները կատարվել են 1998-2000 թվականներին։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կարգավորումներից մեկն է այն, որ մինչև հուշարձանը չի ընդգրկվում նախնական ցանկում, չի կարող տեղափոխվել հիմնական ցանկ, դա առաջին քայլն է: Իսկ նախնական ցանկերը չեն թարմացվել`սկսած 1995 թ.-ից: Այս ցանկը 28 տարի անց, գուցե, ավելանա նոր անունով:
Այս տարի հայ մեծ բանաստեղծի՝ Համո Սահյանի 110-ամյակի առթիվ, «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ վերահրատարակվել է Սահյանի «Տոհմի կանչը» ժողովածուն։
«Կամուրջ» մշակութային կենտրոնն ապրիլի 27-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կանցկացնի պարի «Ծաղկունք» միջազգային 5-րդ փառատոնը, որը նվիրված կլինի ապրիլի 29-ին նշվողէ Պարի միջազգային օրվանը։
Առաջ մարդու բարձրության հորիզոնով էինք կշռում քաղաքաշինական և ճարտարապետական արժեքները, իսկ հիմա վերև պետք է նայես։ Մի հին շենք թողնում են, իսկ հետևից գնում են երկնաքերները, որոնք այստեղ են նորություն, իսկ ուրիշ տեղերում արդեն չեն անում, էլ տեղ չկա։ Այսինքն, այնպիսի կառուցապատում է գնում, որ նայում եմ, չեմ հասկանում․ քաղաքի դեմքը աղավաղված է, փոխված։ Քաոսային է, սա ապրելու տեղ չէ։
Ցուցանմուշներն ուղեկցվում են «Երկու Հայաստանները և Մարկո Պոլոյի մուտքը Ասիա» և «Հայաստան՝ արքայի, գործվածքի, առևտրի և մշակույթի երկիր» խորագրերով բացատրական տեքստերով ու քարտեզներով, որոնք հնարավորություն են տալիս այցելուներին ճանապարհորդելու Մարկո Պոլոյի ժամանակների միջնադարյան հայկական աշխարհով։
Հարգելի պարոն վարչապետ, Բեռլինի և Ստրասբուրգի հայ համայնքները, ծանոթ լինելով Ձեր ժողովրդավարական հայացքներին և նկատելով թատերական արվեստի հանդեպ ունեցած Ձեր բարձր գնահատականը, դիմում են Ձեզ` «Գոյ» փորձարարական թատրոնի ստեղծագործական գործունեության իրավունքի վերականգնման խնդրանքով։
Գանձագողերն այս անգամ էլ ոսկի են որոնել Ախթամիրի դամբանադաշտում․ ոսկի, իհարկե, չի գտնվել, բայց մի քանի դամբարան ավերված է։ Արդեն մի քանի օր է՝ հուշարձանի տարածքում հրատապ պեղումներ են իրականացվում։ Այս մասին գրում է Sputnik Արմենիան։
Ալբոմի ձայնագրման աշխատանքներին մասնակցել են միջազգային արտիստներ։ Նախագծի մենակատարը ֆրանսիացի հայտնի թավջութակահարուհի Կամիլ Թոման է, ով իր թովիչ կատարումներով սիմֆոնիկ նվագախմբի հետ ստեղծագործություններին փոխանցել է ազնավուրյան էներգետիկան։ Ձայնագրման աշխատանքներին հրավիրյալ արտիստներից է նաև Ֆրանսիայի 23-րդ նախագահ Նիկոլա Սարկոզիի կինը՝ Կարլա Բրունին։
Ռիխտերը չունի ակադեմիական կրթություն, ինչի պատճառով էլ ինքն իրեն անվանում է ինքնուսույց:
Երեխաների տաղանդների բացահայտմամբ չքավոր ընտանիքներին օգնելու նպատակով Ռուանդայի մայրաքաղաք Կիգալիում հիմնադրված Morioxkids հիմնադրամի փոքրիկ պարողների խումբն արդեն մի քանի շաբաթ է՝ գրավել է տարբեր սոցցանցերի հայկական տիրույթը:
«Եկեղեցու ճակատագիրը, եթե սահմանազատում լինի, մնում է անորոշ, այժմ այն գյուղի տարածքում չէ, այսինքն՝ չորս գյուղերից որևէ մեկի տարածքում չէ։ Եթե սահմանազատում լինի, կարծում եմ՝ եկեղեցին հայտնվելու է ճիշտ սահմանին, որտեղ այցելելու հնարավորություն կա՛մ չի լինի, կա՛մ էլ խնդիրներով կլինի»,- նշեց Րաֆֆի Քորթոշյանը։
Համերգը կղեկավարի Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանը։
Փառատոնի վերաբերյալ այլ մանրամասներ հանրությանը կներկայացվեն ավելի ուշ։
«Շատ կարևոր լուր…». «Գոյ»-ի դերասանները ժամանակավորապես դադարեցնում են նստացույցը. երեկոյան ԿԳՄՍ-ում տեղի կունենա հանդիպում
Շվեդահայ ճանաչված կինովավերագրող, ավելի քան 3 տասնյակ ֆիլմերի հեղինակ Սյուզան Խարդալյանի նոր՝ «Inside Her Inside Me, A Tale of Three Yazidi Women» ֆիլմի մեծ պրեմիերան տեղի կունենա ապրիլի 30-ին Լոնդոնի համալսարանում՝ «Genocidal Captivity» խորագրի ներքո, Լոնդոնի համալսարանի և Հոլոքոստի մասին տվյալների հավաքագրմամբ զբաղվող ամենամեծ արխիվի՝ Վիների գրադարանի (The Wiener Holocaust Library) նախաձեռնությամբ:
Համերգին հայկական մեղեդիները կհանդիպեն ջազի դյութիչ իմպրովիզացիաներին:
Միջոցառումների մեկնարկը տրվել է Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի ցուցադրությամբ, որին հաջորդել է քննարկում՝ նվիրված մեծանուն արվեստագետի ստեղծագործական ժառանգությանը: