Բաժիններ՝

Գտնվել է Յուրի Գրիգորովիչի ունեցվածքի ժառանգորդը

Լեգենդար խորեոգրաֆ և բալետմայստեր Յուրի Գրիգորովիչը բազմամիլիոն դոլարանոց ժառանգություն է թողել, այդ թվում՝ աշխարհահռչակ ներկայացումները՝ «Սպարտակ», «Իվան Ահեղը», «Ռոմեո և Ջուլիետ», և այլն։ Այս ընթացքում շատերը քննարկում էին՝ ի՞նչ և ո՞ւմ է անցնելու նրա ունեցվածքը, քանի որ զավակներ նա չուներ:

«Հեղինակային իրավունքները կարող են ներառվել ժառանգության մեջ, եթե անձը դրանք ունեցել է իր կենդանության օրոք և չի փոխանցել որևէ մեկին», – ասել է փաստաբան Անտոն Ստոյանովը։ «Գրիգորովիչի դեպքում, Մեծ թատրոնի աշխատակազմում աշխատելիս նրա ստեղծած ստեղծագործությունների իրավունքները պատկանում են թատրոնին և չեն կարող ներառվել ժառանգության մեջ»։

Կան ներկայացումներ, որոնցից նա հոնորարներ է ստացել։

Կարդացեք նաև

Հիմնական անշարժ գույքը Սրետենսկի բուլվարի վրա գտնվող Չիստիյե Պրուդիի վրա գտնվող 177քմ տարածքով շքեղ բնակարանն է։ Տանը գտնվող փոքրիկ 22 մետրանոց ստուդիան վաճառքի է հանվել 15.2 միլիոն ռուբլով։

«Այս շենքում 1 քառակուսի մետրի միջին գինը 700 հազար ռուբլի է, լավ վերանորոգմամբ այն կարող է հասնել մինչև 1 միլիոն ռուբլու։ 177 քառակուսի մետր մակերեսով բնակարանը կարժենա առնվազն 125 միլիոն ռուբլի։ Որոշներն ել այն գնահատում են՝ 200 միլիոն ռուբլի:

«Դուք կարող եք այն վարձակալել ամսական 250 հազարով», – ասել էր անշարժ գույքի գործակալ Ինգա Մակարովան, ավելացնելով.

«Շենքն ունի մշակութային ժառանգության վայրի կարգավիճակ: Եթե հիմա բնակարանը վաճառքի հանեք, այն միանգամից կվաճառվի. այս լեգենդար շենքում քառակուսի մետրեր են որսում և՛ հարուստ անհատները, և՛ անշարժ գույքի ընկերությունները»։

«Շենքի ճակատային մասը յուրահատուկ է, էկլեկտիկ ոճով։ Շենքը կառուցվել է 1900-1901 թվականներին։Սկզբում այն «Ռոսիա» ապահովագրական ընկերության բազմաբնակարան շենք էր՝ ընդամենը 148 շքեղ բնակարաններով՝ սկսած 200 մետրից։

Սակայն խորհրդային տարիներին բնակարանները «բաժանվում» էին կոմունալ բնակարանների»,ասել է մասնագետներից մեկը՝ նշելով, որ հենց այդ շենքում է, օրինակ, խորհրդային տարիներինաշխատել Նադեժդա Կրուպսկայան։ Միխայիլ Բուլգակովն աշխատել է շենքի պատերի ներսում՝ գրական բաժնում։

«Շենքի «առանձնահատկությունը» գոթական աշտարակն է՝ զանգով, որը երբեք չի զնգացել», – պատմել է էքսկուրսավարներից մեկը։ Նրա խոսքով՝ զանգը սկզբից ի վեր «լեզու» չի ունեցել, որպեսզի բնակիչներին չխանգարի։

                           Ո՞վ է ժառանգելու Գրիգորովիչի ժառանգությունը

Վերջին երկու տարիների ընթացքում Սրետենսկի բուլվարում գտնվող վարպետի բնակարանը դատարկ է եղել։ Նա ապրում էր Բարվիխա առողջարանում և պանսիոնատում, որտեղ նրան խնամում էին։ Յուրի Նիկոլաևիչի կինը՝ Նատալյա Բեսմերտնովան, որի հետ նա ապրել է ավելի քան 40 տարի, մահացել է 2008 թվականին՝ 66 տարեկան հասակում։ Զույգը երեխաներ չի ունեցել։

Խորեոգրաֆին ամենամոտ մարդը պարզվեց, որ նրա զարմիկ Նիկոլայն էր։ Յուրի Գրիգորովիչի քրոջ՝ Իրինայի որդին։ Եվ ամբողջ ժառանգությունը նրան է անցնելու։

47-ամյա հոգեթերապևտ Նիկոլայ Կարատիգինը Սեչենովի համալսարանի ֆիզիոլոգիայի ամբիոնի դոցենտ է և կենսաբանական գիտությունների թեկնածու։

Կարատիգինը ջերմությամբ է խոսելմորեղբոր մասին: Նա պատմել է, որ նրանք գրեթե ամբողջ կյանքում մտերիմ են եղել, հատկապես՝ վերջին տարիներին։

Տեսանյութեր

Լրահոս