
«Իտալական երաժշտությունը ֆիլմերում» խորագրով համերգ` Հայաստանի պետական կամերային նվագախմբի կատարմամբ

«Իտալական երաժշտությունը ֆիլմերում» խորագրով համերգ` Հայաստանի պետական կամերային նվագախմբի կատարմամբ Հայաստանի պետական կամերային նվագախումբը երաժշտասերներին կներկայանա «Իտալական երաժշտությունը ֆիլմերում» խորագրով համերգով, որը տեղի կունենա մայիսի 26-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում։
Կհնչեն սաունդթրեքեր «Կնքահայրը», «Ռոմեո և Ջուլիետ», «Ուոլ Սթրիթի գայլը», «Մի անգամ Ամերիկայում» և այլ ֆիլմերից։
Նվագախումբը նաև կկատարի իտալացի ականավոր կոմպոզիտորներ Թոմազո Ալբինոնիի, Ջակոմո Պուչինիի, Նինո Ռոտայի, Էնիո Մորիկոնեի և այլոց ստեղծագործությունները։
Համերգին մասնակցում են նաև Երևանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար Քրիստինա Ոսկանյան)։ Մենակատարներ՝ Տիգրան Մելքոնյան՝ տենոր, Սոֆիա Թումանյան՝ մեցցո սոպրանո, Արման Վարդանյան՝ բարիտոն, Ալբերտ Նավասարդյան՝ սաքսոֆոն, Աստղիկ Վարդանյան՝ ջութակ, Նունե Արզումանյան՝ դաշնամուր, Վարդան Գաբոյան՝ էլեկտրո կիթառ, Վահագն Վարդանյան՝ մելոդիկա, օկարինա, բլոկ ֆլեյտա, էլեկտրո դաշնամուր։
Համերգը կղեկավարի իտալացի դիրիժոր Ալֆրեդո Ստիլոն։
Համերգն իրականացնում են Հայաստանի պետական կամերային նվագախումբն ու ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության դեսպանությունը։