Բաժիններ՝

Պուտինը ՌԴ Աշխատանքի հերոսի կոչում է շնորհել երաժիշտ և դիրիժոր Վլադիմիր Սպիվակովին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի Դաշնության Աշխատանքի հերոսի կոչում է շնորհել երաժիշտ և դիրիժոր Վլադիմիր Սպիվակովին։

«Պետությանն ու ժողովրդին մատուցած հատուկ ծառայությունների համար Ռուսաստանի Դաշնության Աշխատանքի հերոսի կոչում շնորհել Վլադիմիր Թեոդորովիչ Սպիվակովին՝ Մոսկվա քաղաքի պետական ​​բյուջետային մշակութային հաստատության «Մոսկվայի միջազգային երաժշտության տան» նախագահին», – ասվում է փաստաթղթում։

1989 թվականին վիրտուոզ ջութակահարը արժանացել է Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստի կոչման, 1999 թվականին ստացել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան։

Երաժիշտը Հայաստանի հետ կապված է նաև անձնական կյանքով՝ նրա կինը հայ է՝ դերասանուհի և հեռուստահաղորդավարուհի Սաթի Սպիվակովան է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս