Բաժիններ՝

Ժողովրդական արվեստի թանգարանից տարված գործերը քանդակագործի թոռներն իրար միջև են կիսում

168.am-ի խմբագրություն էր զանգահարել քաղաքացիներից մեկը և հայտնել, որ Հովհաննես Շարամբեյանի անվան Ժողովրդական արվեստի թանգարանից գործեր են պակասում:

«Արդեն 8-րդ ամիսն է՝ Մշակույթի նախարարություն գրություն եմ ուղարկել, որ Հովհաննես Շարամբեյանի անվան Ժողովրդական արվեստի թանգարանից պակասում են քանդակագործ Արտաշես Պետրոսյանի գործերը, ով 20 տարի է՝ մահացած է:

Գործերը պետության սեփականությունն են, սակայն ֆոնդերից դուրս են գտնվում: Դեռևս հունիս ամսին Մշակույթի այն ժամանակվա նախարար Լիլիթ Մակունցին զեկուցել են, որ գրությունը ճիշտ է, թվով 24 գործեր գտնվում են թանգարանից դուրս: Դրանք վարպետի տանն են, և արդեն ժառանգներն իրար միջև են կիսում: Թոռները տարել՝ իրենց տներում են դրել: Գործերն անմխիթար, խայտառակ վիճակում են, ափսոս են:

Արտաշես Պետրոսյանը մինչ իր մահը խնդրել է ժամանակավոր վերցնել այդ գործերը, որոնք մինչ օրս մնացել են: Դեկտեմբերի 20-ին արդեն գրել եմ վարչապետին, արդեն ճար չկար, որովհետև ՀՀ Մշակույթի նախարարության Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը խաբում է ամեն օր, ամեն ժամ, մատների վրա ֆռռացնում է: Գործ չի անում այս մարդը:

Կարդացեք նաև

Նույնը նաև՝ Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետի տեղակալ Երանուհի Մարգարյանը: Մարդիկ հանձնարարել են, որ գործերը տեղափոխվեն թանգարան: Ինձ ու վարչապետի աշխատակազմին պատասխանել են, որ մինչև 2019թ. հունվարի 29-ը պետք է գործերը տեղափոխվեն: Եվ ոչինչ չի արվել: Գործերը գտնվում են Նորքի 9-րդ զանգվածում, այնքան էլ հեռու չեն Ժողովրդական արվեստի թանգարանից»,- մեզ հետ զրույցում նշեց մտահոգ քաղաքացին:

Խնդրի հետ կապված՝ Հովհաննես Շարամբեյանի անվան Ժողովրդական արվեստի թանգարանից մեզ հայտնեցին, որ այդ հարցով զբաղվում են, քանդակները վերադարձնելու գործն ընթացքի մեջ է, ամեն ինչ պարզաբանված է:

«Ինչ պետք է, ով պետք է՝ ամեն ինչ ճշտել, դրանով զբաղվում է»,- պատասխանեցին թանգարանի աշխատակիցները:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս