Մինաս Ավետիսյանի «Գիշեր» որմնանկարը գտնվում է կործանման եզրին Գյումրիի կիսավեր գործարաններից մեկում
Մինաս Ավետիսյանի «Գիշեր» որմնանկարը գտնվում է կործանման եզրին Գյումրիի կիսավեր գործարաններից մեկում: Այս մասին տեեկանում ենք Մինաս ավետիսյանի տուն-թանգարանի ֆեյսբուքյան էջից:
«Դեռ ժամանակ կա փրկելու Մինասի «Գիշեր»որմնանկարը,որը գտնվում է կործանման եզրին Գյումրի քաղաքի կիսավեր գործարաններից մեկում:
Որմնանկարը գտնվում է հուշարձանների ցանկում և պահպանվում է պետության կողմից:Բայց փաստացի կարիք կա այն րոպե առաջ փրկելու:
«Մինաս Ավետիսյան» մշակույթային հիմնադրամը բազմիցս բարձրաձայնել է սրա մասին,սակայն մինչ օրս միջոցներ չկան:Հիմնադրամը պատրաստ է առաջին իսկ հնարավորության դեպքում անցնել վերականգնման աշխատանքներին:
Նկարներն արված են երեկ`31.01.2019 թ.»,- ասված է գրառման մեջ: