ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության և հուշարձանների պահպանության պետ Արմեն Աբրոյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Արամի 23 հասցեում գտնվող հուշարձան-կառույցի քանդելու հետ կապված խոսակցություններին՝ նշեց, որ դեռևս 2014 թվականին ՀՀ կառավարության որոշմամբ՝ նախկին Քաղաքաշինության նախարարության վրա դրվել էր լիազորություն՝ ապահովելու «Հին Երևան» ծրագրով նախագծման աշխատանքների կազմակերպումը։
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը Մոսկվայի Ն.Ի.Սացի անվան պետական ակադեմիական մանկական երաժշտական թատրոնի գեղարվեստական ղեկավար, Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ Գեորգի Իսահակյանին շնորհավորել է 50-ամյա հոբելյանի առթիվ:
Հայկական ջազի 80-ամյա պատմությանը նվիրված մի ամբողջ գլուխ ընդգրկվել է Մեծ Բրիտանիայում հրատարակված «Եվրոպական ջազի պատմություն» հանրագիտարանում:
Պատանիների մշակութային կրթությանն ուղղված «ԴասA» նախագիծը միտված է կրթության բնագավառում նոր մոտեցումներով հանդես գալ, ինչի շնորհիվ պատանիների շրջանում կհանրայնացվի դասական, ազգային արվեստը, կսերմանվեն բարձր արժեքներ:
Հայաստանի մշակութային կյանքի անբաժան մասը դարձած «Երևան ջազ ֆեստ»-ը այս տարի կմեկնարկի տասը «Գրեմմիի» արժանացած լեգենդար ջազմեն Արթուրո Սանդովալի և Հայաստանի պետական ջազ-նվագախմբի համատեղ համերգով:
Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նիստի ընթացքում ընտրվել է հոգաբարձուների խորհրդի նոր նախագահ: Ընտրված Լևոն Աբրահամյանն ազգագրագետ է, պատմական գիտությունների թեկնածու, Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ:
Կեսդարյա ավանդույթներով ու ինքնատիպ նորարարություններով հայտնի Սանկտ Պետերբուրգի «Սուբբոտա» պետական թատրոնը Հայաստանում է:
«Արդեն երեք տարի է՝ Վրաստանում անցանկալի անձ եմ, շատ տմարդի ձևով վարվեցին մեզ հետ։ Այսօր անձնապես չեմ կարող գնալ Վրաստան և ուսումնասիրել հայկական հուշարձանները, այս դեպքից հետո խնդիրներ առաջացան նաև Արևմտյան Հայաստան գնալու հետ»:
Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու նորակառույց եկեղեցու տարածքում բակի բարեկարգման աշխատանքների ժամանակ բացվել է սալահատակ, որը, ըստ նախնական տեղեկությունների, 19-րդ դարում այնտեղ տեղակայված ցարական բանակի զորամասին է պատկանում:
Արցախի Մարտակերտի շրջանի Նոր Կարմիրավան գյուղի տարածքում պեղումներն այս տարի անցկացվել են երկու փուլով:
Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցու շինհրապարակում, բակի բարեկարգման աշխատանքների ժամանակ սալահատակ է բացվել, որը, ըստ նախնական տեղեկությունների, 19-րդ դարում այնտեղ տեղակայված ցարական բանակի զորամասին է պատկանում:
Հայ կոմպոզիտորական դպրոցի ներկայացուցիչ Կոնստանտին Օրբելյանի 90-ամյա հոբելյանը կնշանավորվի դաշնակահար Արուս Աճեմյանի մենահամերգով:
Սերբ ռեժիսոր Էմիր Կուստուրիցան հանրությանը ներկայացրել է իր նոր՝ թվով երրորդ գիրքը, որը կրում է «Ինչի՞ համար է դա ինձ հարկավոր» անվանումը:
Հովհաննես Այվազովսկու «Մայրամուտը Վենետիկում» կդառնա Christie’s աճուրդի տանը (Լոնդոն) նոյեմբերի 26-ին անցկացվելիք աճուրդի գլխավոր լոտերից մեկը:
Աղվան Վարդանյանի և Արքմենիկ Նիկողոսյանի խմբարությամբ «Անտարես» հրատարակչությունը լույս է ընծայել մեր ժամանակների լավագույն բանաստեղծներից մեկի՝ Հրաչյա Սարուխանի (1947-2016) «Վախճանից էլ պարզ» ժողովածուն:
ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի հրամանով նոյեմբերի 1-ին վեցամսյա ժամկետով Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել թատրոնի գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանը:
Դաշնակահար Բորիս Բերեզովսկին Երևանում հանդես կգա նոյեմբերի 13-ին՝ Խաչատրյանի 6-րդ միջազգային փառատոնի փակման գալա համերգին։
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հոկտեմբերի 31-ին բացել է աշխարհի ամենաբարձր արձանը՝ հնդկական ազգային-ազատագրական շարժման գործիչ Վիլաբհայի Փաթելի (1875 – 1950) հուշարձանը:
Երգիչներ Հայկ Պետրոսյանը, Գոռ Սուջյանը, Իվետա Մուկուչյանը, Էրիկ Կարապետյանը, Մաշա Մնջոյանը, Սոնա Ռուբենյանը, Սևակ Ամրոյանը, Էվա Ոսկանյանը, Նաիրա Մանուչարյանը, Աղվան Պապոյանը մեծ տոն պարգևեցին Ազնավուրի արվեստի երկրպագուներին՝ «Քեզ համար, Ազնավուր» համերգին ինքնատիպ մեկնաբանություններով ներկայացնելով աշխարհահռչակ շանսոնյեի սիրված ստեղծագործությունները:
Դաշնակահար Բորիս Բերեզովսկին առողջական խնդիրների պատճառով չի ժամանել Երևան, և այսօր՝ ժամը 19.00, Արամ Խաչատրյան» համերգասրահում նրա մասնակցությամբ նախատեսված համերգը հետաձգվում է։
Կյանքի 84-րդ տարում Դուշանբեում մահացել է Տաջիկստանի ժողովրդական արտիստ, դերասան եւ ռեժիսոր Մարատ Արիպովը:
Ալլաթ դիցուհու Առյուծի քանդակը, որը զինյալները պայթեցրել էին Սիրիայի Պալմիրայում, Դամասկոսում վերականգել են եւ ցուցադրել Ազգային թանգարանի այցելուների համար:
«Շառլ Ազնավուրը ինձ համար եղել է և կմնա համաշխարհային մեծության երգիչ: Ազնավուրի երգերով սերունդներ են դաստիարակվել:
«ԱՊՀ երկրների երիտասարդ կինո» բիշքեկյան ամենամյա 6-րդ միջազգային ֆորումում երիտասարդ կինոռեժիսոր Վահագն Խաչատրյանի «Արևը, լուսինը և հրացանակիրները» ֆիլմը ճանաչվել է «Լավագույն վավերագրական ֆիլմ»:
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի 85-ամյակի կապակցությամբ Հայաստանում էր Միլանի ազգային գրադարանի երաժշտական ֆոնդի ղեկավար Մասսիմո Ջենտիլի Տեդեսկին:
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հոկտեմբերի 29-ին և 30-ին, ժամը 19:30-ին կկայանա «Քեզ համար, Ազնավուր» խորագրով համերգը՝ նվիրված Մեծ Շանսոնիեի հիշատակին:
«Հովեր» պետական կամերային երգչախումբը հոկտեմբերի 28-ին հյուրախաղերով կմեկնի Լեհաստան: Բազմիցս Լեհաստանում հանդես եկած կոլեկտիվն առաջին անգամ ելույթ կունենա Կրակով քաղաքում, տեղի նվագախմբի և կամերային երգչախմբի հետ՝ ներկայացնելով մեծանուն կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկու «Te deum» ստեղծագործությունը:
Ջազ կոմպոզիտոր, հայտնի դաշնակահար Գարի Քյոսայանը հանդես կգա համերգով՝ նվիրված Երեւանի 2800-ամյակին։
«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է փաստավավերագրական ստեղծագործությունների լավագույն տասնյակը:
«Մելոդիա» ձայնագրող ֆիրման թողարկել է Սերգեյ Ռախմանինովի ստեղծագործության խոշորագույն անթոլոգիան՝ կոմպոզիտորի 145-ամյակի տարում: