Բաժիններ՝

«Սպիտակ» ֆիլմը լավագույնն է ճանաչվել Վյաչեսլավ Տիխոնովի «17 ակնթարթ…» միջազգային կինոփառատոնում

Ալեքսանդր Կոտի «Սպիտակ» կինոնկարը, որը պատմում է 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի մասին, ստացել է դերասան Վյաչեսլավ Տիխոնովի անվան «17 ակնթարթ…» երրորդ միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակը: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ստուգատեսի կազմակերպիչները, որը փետրվարի 6-10-ին տեղի է ունեցել Մերձմոսկվայում:

«Տիեզերքի մասնիկը» կինոսերիալը եւ «Սպիտակ» ֆիլմը լավագույններն են դարձել Վյաչեսլավ Տիխոնովի «17 ակնթարթ…» երրորդ միջազգային փառատոնում»,-ասված է հաղորդագրության մեջ:

Կոտի կինոնկարը նաեւ մրցանակի է արժանացել լավագույն ռեժիսուրայի համար, իսկ լավագույն կոմպոզիտոր է ճանաչվել Սերժ Թանգյանը՝ System of a Down ամերիկյան ռոք-խմբի ղեկավարը:

Կինոնկարում խաղացել են ԼԵռնիկ Հարությունյանը, Հերմինե Ստեփանյանը, Ալեքսանդրա Պոլիտիկը եւ ուրիշներ: Ընդամենը 2019 թվականի մրցույթին մասնակցել է յոթ երկրների տասը ֆիլմ եւ տասը սերիալ: Ստուգատեսի ժյուրին գլխավորել է ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ, դերասան եւ ռեժիսոր Սերգեյ Նիկոնենկոն:

Ժյուրիի կազմում ընդգրկվել են Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի, դերասանուհի Նատալյա Վառլեյը, դերասան Մարտինշ Վիլսոնը (Լատվիա), Ստեղծագործական ժառանգության բարեգործական հիմնադրամի նախագահ Միկայելա Թարիվերդիեւան, Կալինինգրադի Մայր տաճարի տնօրեն Վերա Թարիվերդիեւան, ինչպես նաեւ հեռուստահաղորդավար եւ կինոքննադատ Անդրեյ Սմիռնովը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս