«Խելացի մարդիկ հազվադեպ են երջանիկ լինում». Էռնեստ Հեմինգուեյի իմաստուն մտքերը
Հեմինգուեյի շիրմաքարին գրված է. «Կյանքում ամենից շատ նա սիրել է աշունը: Աշնանային դեղին, տաք տերևները`գետի հունով կարմրախայտերի մեջքին լողում են, իսկ վերևում կապույտ երկինքն է: Հիմա նա ընդմիշտ կլինի այդ ամենի մի մասնիկը»:
Մի հուսահատվիր: Երբեք մի հուսահատվիր: Ահա իմ հաջողության գաղտնիքը: Երբեք չեմ հուսահատվում: Երբեք չեմ հուսահատվում մարդկանց առաջ:
Ճամփորդիր միայն նրանց հետ, ում սիրում ես:
Եթե կյանքում կարելի է թեկուզ չնչին ծառայություն մատուցել, պետք չէ խուսափել դրանից:
Մարդու մասին մի դատեք միայն նրա ընկերներով: Հիշեք, որ ընկերներն ու Հուդաները եղել են անբասիր:
Նայիր նկարներին առանց կողմնակալության, գրքերը կարդա ազնվորեն և ապրիր, ինչպես ապրում ես:
Լավագույն միջոցը՝ իմանալու, թե կարո՞ղ եք վստահել ինչ-որ մեկին, նրան վստահելն է:
Պետք է գնել կամ հագուստ, կամ նկարներ: Ահա և վերջ: Հարուստ մարդկանցից բացի, ոչ ոք չի կարող իրեն թույլ տալ և՛ մեկը, և ՛մյուսը: Հագուստին մեծ նշանակություն մի տվեք, իսկ ամենակարևորը՝ մի ընկեք նորաձևության հետևից, գնեք հասարակ ու հարմարավետ շորեր, և այդ ժամանակ ձեզ մոտ կմնա նկարի համար գումար:
Բոլոր կենդանիներից միայն մարդն է կարողանում ծիծաղել, թեկուզ նա դրա համար ամենաքիչ պատճառներն ունի:
Բոլոր մարդիկ բաժանվում են երկու խմբի՝ մարդիկ, որոնց հետ հեշտ է, և հեշտ է առանց նրանց, մարդիկ, որոնց հետ բարդ է, ու անհնար է առանց նրանց:
Խելացի մարդը երբեմն հարբում է նրա համար, որպեսզի ժամանակն անցկացնի իր հիմարության հետ:
Եթե քեզ թույլ տաս կատակել, մարդիկ քեզ լուրջ չեն ընդունի: Եվ այդ նույն մարդիկ չեն հասկանում՝ շատ բաներ չես կարող տանել, եթե չկատակես:
Մարդը նրա համար չի ստեղծվել, որպեսզի պարտություն կրի: Մարդուն կարելի է վերացնել, բայց չի կարելի հաղթել:
Խելացի մարդիկ հազվադեպ են երջանիկ լինում:
Իրապես խիզախ մարդիկ մենամարտելու կարիք չունեն, բայց դա մշտապես անում են շատ վախկոտներ, որպեսզի համոզեն իրենք իրենց, թե քաջ են:
Մարդը միայնակ չի կարող… Միևնույն է՝ մարդը միայնակ ոչինչ չի կարող:
Բոլոր լավ գրքերը նման են միմյանց. նրանք կյանքից ճշմարիտ են:
Ի՞նչն է խանգարում գրողին. խմիչքը, կանայք, գումարը և պատվախնդրությունը, ինչպես նաև՝ խմիչքի, կանանց, գումարի և պատվախնդրության բացակայությունը:
Այն, ինչ գրողն ուզում է ասել, պետք է խոսքով չասի, այլ գրի:
Գրիր հարբած, խմբագրիր սթափ վիճակում:
Մենք ամրանում ենք այն մասում, որտեղից կոտրվում ենք:
Երջանկությունն ամուր առողջություն և վատ հիշողություն ունենալն է:
Նա, ով ծածանում է կրթությունն ու խորամտությունը, չունի ո՛չ մեկը, ո՛չ մյուսը:
Ավելի լավ է չունենալ գաղափարախոսություն, քան աշխատանք:
Ինձ համար միևնույն է, թե ինչ է աշխարհը: Այն, ինչ ուզում եմ իմանալ՝ ինչպես ապրել դրանում: Չնայած, եթե մտածես՝ ինչպես ապրել դրանում, կհասկանաս՝ ինչպիսին է դա:
Կան պատերազմից էլ վատ բաներ՝ վախկոտությունը, դավաճանությունը և էգոիզմը:
Կյանքում այդքան էլ դժվար չէ հաստատվել, երբ կորցնելու ոչինչ չունես:
Նա, ով հաղթում է պատերազմը, երբեք չի դադարում պատերազմել:
Աշխարհում այնքան շատ են կանայք, որոնց հետ կարելի է քնել, և այնքան քիչ են կանայք, որոնց հետ կարելի է զրուցել:
Ոչ մի ամոթալի բան չի կարող լինել նրանում, ինչը պարգևում է երջանկություն և հպարտություն:
Աշխարհը հրաշալի վայր է, նրա համար արժե պայքարել, և ես չեմ ուզում լքել այն:
Թարգմանությունը՝ 168.am-ի